66-ամյա Մադոննան 28-ամյա բոյֆրենդի հետ նշանադրվելու մասին լուրերի առիթ է տվել
66-ամյա Մադոննան 28-ամյա բոյֆրենդի՝ Ակիմ Մորիսի հետ նշանադրվելու մասին լուրերի առիթ է տվել՝ մի քանի լուսանկարներ հրապարակելով նրա հետ, որոնցում երեւում է ադամանդե մատանին նրա ձախ ձեռքին։
Ուշադիր երկրպագուները արագ նկատել են նրա նոր զարդը, որը հպարտ ցուցադրել է նա մի քանի լուսանկարներում։
«Ես եղել եմ դժոխքում եւ վերադարձել եմ, եւ թույլ տվեք ինձ ասել ձեզ, որ դա հիանալի էր»,- մակագրել է նա իր լուսանկարները։ «Ես տեսել եմ այս արտահայտությունը Լուիզա Բուրժուայի ցուցահանդեսում Տոկիոյում, Նոր տարվա նախօրեին... Լինել մայր եւ դերասանուհի՝ հավասար չափով ուրախություն է եւ տառապանք... Ես չեմ կարող ինձ պատկերացնել որեւէ այլ կյանք։ Երջանիկ երեխաների համար։ Կախարդական մտածողության համար։ Ամուր առողջության համար եւ հավերժ օրհնության։ Ես երախտապարտ եմ եւ փառաբանում եմ բոլորին, ովքեր համարձակություն են ունեցել այս կյանքում եւ բոլոր այլ կյանքերում։ 2025թ. ես գավաթ եմ բարձրացնում բոլորի համար, ովքեր համարձակություն են ունեցել լինել այն, ինչ կան»։
Մորիսը ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող է եւ Սթոունի-Բրուք համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Նա փոփ-կուռքի հետ ծանոթացել է 2022թ. օգոստոսին։
Նրանք ռոմանտիկ հարաբերություններ չեն ունեցել մինչեւ 2024թ. հուլիս, նախքան սոցցանցերում Մադոննայի կողմից լուսանկարների հրապարակումը։
Զույգը վերջերս վերսկսել է սիրավեպը այն բանից չորս շաբաթ անց, երբ ենթադրաբար բաժանվել էր հոկտեմբերին։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա