Տարեկան 150 հազար եվրո՝ Եվրոպայում կապի սպա ունենալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան 150 հազար եվրո է հատկացվելու, իսկ առաջին տարում՝ նաեւ լրացուցիչ մոտ 46 հազար եվրոյին համարժեք դրամ (ավտոմեքենա, կահույք, տեխնիկա, դեպոզիտ եւ միջնորդավճար)։ Եվրոպական ոստիկանության՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը եւ ՀՀ ՆԳ նախարարը դեռեւս ապրիլին ստորագրել են «ՀՀ ՆԳՆ եւ ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ կապի սպայի միջոցով հնարավորություն է ստեղծվում անմիջական կապ հաստատել ինչպես Եվրոպոլի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:
ՆԳՆ-ն ակնկալում է, որ նշանակումը կապահովի տեղեկատվության արագ եւ անվտանգ փոխանակումը, ինչպես նաեւ՝ Եվրոպոլի եւ դրա հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը: Համաձայնագրով՝ կապի ներկայացուցիչը կգործի Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից»։
Մանրամասները՝ այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ