Հայթաղ գյուղում՝ «Volkswagen Golf»-ում, պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Դեկտեմբերի 18-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուայի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի, իսկ պայթյունի հետևանքով 1 հոգու նախ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ