Մոտենում է հերթական ֆարս կոմբինացիան․ Գևորգ Ստեփանյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․
«Տիգրան ջան սիրուն Չի՛
Մոտենում է հերթական ֆարս կոմբինացիան, երևանցիներին պետք է մատուցվի նոր քաղաքական տրագիկոմիդիկ սերիալի վերջին մասը։
Երևան քաղաքի կառավարման ձախողումն ամեն ոլորտում պետք է ջարդվի մեկ մարդու վրա ու հենց էդ մեկ մարդը Դու ես հենց Դու, Տիգրան ջա՜ն։
ՔՊ~ն Երևանում մերժվելուց ու ընդամենը 9% քվե ստանալուց հետո, հասունացել է պահը քավության նոխազին «ժերտվա» տալու պահը։
Քաղաքային տրանսպորտի թանկացումը մինչև 300դր, կարմիր գծերի 13 անգամ թանկացումը,
տեղական տուրքերի թանկացումը մի քանի անգամ, գույքահարկի ու անորակ ասֆալտի ու հազարավոր շինթույլտվությունների մեղավորին պետք է կարգել միակ մեղավոր ու միակ պատասխանատուն ու հեռացնել։
Էս պարագայում SMS ու Watss Ap~ը չեն գործում, պետք է աշխատի սեփական թիմի ձեռքերով հեռացնել, մեկ անգամ արդեն ունեն նման փորձ։
Եթե ստացվի իրագործել կարճամետրաժ «ֆիլմի» սցենարը, ապա թե «դուխ» ունե՛ք, մի փրայմերիզ էլ Երևանում անցկացրեք ու կհասկանաք, դուք չկա՛ք էլ, ձեզ սխալ են զեկուցում, դուք չե՛ք տիրապետում Երևանում ստեղծված իրավիճակին։
Քաղաքն ու քաղաքացուն էս օրին հասցրած միակ մեղավորն ու միակ պատասխանատուն ՔՊ~ն է, իր ամբողջ պերճանքով։
Միակ լուծումը՝ արտահերթ ընտրություններ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին