Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես. Նիկոլին կենդանի ես ասում. սպառնացել են երգահան Տիգրան Ավետիսյանին
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին:
«Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել՝
– Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։
Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես
Սա ասել ա․
– Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի։ Դու նայի, որ տենց շարունակես, վաղը կարող ա չզարթնես։
Տիկոն հարցնում ա՝ որ հետս խոսում ես, վախեցողի տպավորություն եմ թողնում։ Ում հետ եմ խոսում։
Սա թե՝ կարևոր չի, նայի ես քեզ զգուշացրի։
Նշում՝ խոսքերըբառացիչիփոխանցված»,-գրել է նա:
Հովհաննես Իշխանյանը հիշեցրել է՝ Տիգրան Ավետիսյանը նոյեմբերին թողարկել է «Սխալ երկիր» անունով ալբոմը, որը նվիրված է 2020-2023թթ հրահրաված պատերազմներում բոլոր զոհվածներին: «Ալբոմը կոշտ քննադատություն է Արցախը հանձնած դավաճաններին։ Իհարկե, ոստիկանության համար մեծ խնդիր չի այս գործը բացահայտելը: Իմ կողմից ավելացնեմ, որ ես էլ համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը կենդանի ա, կենդանական աշխարհում չկա մեկը, որն իրա տեսակին հանձնի թշնամի կենդանիներին ու դեռ մի հատ էլ շարունակի ղեկավարել»,-գրել է Իշխանյանը:


















































Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios