Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Հանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ) SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակել Տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանում Հութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատում Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել Kia EV9-ն ավելի պահանջված է դարձել Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում Պատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահ Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ) Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարար Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է

Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցինՀանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ)SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունեսՄիհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնիցՄիջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ ենՍտեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել էՍա բարձր մակարդակի խաղ էր, որտեղ մրցակիցը մեզանից լավն էրԴևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակըԻրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառումՎստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատըՆախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքումՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԿձևավորվեն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերը55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել ենՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱյն թերությունները, որոնք եղել են ընտրություններում, նույնիսկ այլ երկրներում են լինումԻջևանում ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածըՌուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակելՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում (տեսանյութ)Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանաՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովԻջևանը՝ իր բնակիչների աչքերով (տեսանյութ) Մեսսին սահմանեց բացարձակ ռեկորդ«Բարսելոնան» իսկական գոլառատ հրավառություն պարգևեց իր երկրպագուներինԱրևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. ՇոյգուՄիջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն 0 կապ (տեսանյութ). Ռուբեն ՌուբինյանՌուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահMicrosoft AI-ի ղեկավարը զգուշացնում է՝ ԱԲ-ն կարող է դառնալ մարդկանց հետ ռեսուրսների համար մրցող «սիլիկոնային տեսակ»Նախարարի տեղակալը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանըԱբովյան համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակովԵՄ-ն նույնպես միանում է երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներին Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչCOP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. ՓաշինյանԿրեմլը քննադատել է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներըՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը
Կարծիք

Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան

Շատերի նման շարունակում եմ ապշել գործող վարչաոհմակի շարունակվող ցինիզմի, կարմիր գծերի տրորման և հավաքական բարոյականն անհատական անբարոյականի վերածելու վրա։

Շատերի նման զարմանում եմ հասարակության անտարբերության, դեմքին ճպցրած լորձն անձրևի անվան տակ հանդուրժելու և անհատակսն անբարոյականը որպես հավաքական նոր «բարոյական» ընդունելու պասիվ համաձայնության վրա։

Ախր ո՞նց, ախր խի՞, ախր ինչպե՞ս։ Չէ՞ որ մենք թասիբով ազգ ենք։ Չէ՞ որ մենք նամուսով ժողովուրդ ենք։ Չէ՞ որ … (լրացրեք ըստ ձեր ճաշակի՝ չմոռանալով, սակայն, որ «թասիբն» ու «նամուսը» արաբա-պարսկական ծագում ունեցող բառեր են)։ 

Ստեղծված իրավիճակը բացատրելու տարբեր վարկածներ են առաջարկվել, տարբեր փորձեր են արվել։ Եվ այդ «ախր»-ների և «չէ որ»-ների շուրջ երկար մտորելուց հետո մի բացատրություն էլ ես եմ ցանկանում ձեզ ներկայացնել՝ դիմելով աշխարհահռչակ մի դանիացու օգնությանը։

Այդ մարդը Հանս Քրիստիան Անդերսենն է, իսկ վկայակոչվելիք ստեղծագործությունը ոչ «Անճոռնի ճուտիկն» է, ոչ «Անագե տոկուն զինվորիկը», ոչ էլ «Ձյունե թագուհին», որոնք կարող են որոշակի զուգահեռներ ունենալ Հայաստանում ստեղծված իրավիճակի որոշ էլեմենտների հետ։

Կարծում եմ, որ ներկայիս աղետի նկատմամբ հանրային «հանդուրժողականությունը» բացատրելու և այն փոխելու համար կարիք կա վերաիմաստավորելու հանճարեղ դանիացու մեկ այլ հեքիաթ՝ «Թագավորի նոր զգեստը», որի «թագավորը մերկ է» վերջաբանը թևավոր խոսք է դարձել և այս կամ այն առիթով պարբերաբար օգտագործվում է նաև Նիկոլի հասցեին։

Ու հենց այս առնչությամբ է, որ երեք թարմ դիտարկում եմ ցանկանում անել։

1. Եթե հեքիաթում թագավորը վախենում էր հիմար երևալ, և ինքն էր դարձել խաբեբաների զոհ, ապա մեր իրականության մեջ «թագավորը» բոլորիս է դրել հիմարի տեղ և հետևողականորեն խաբում է։ Նա շատ լավ գիտի, որ «մերկ» է, բացարձակ չի քաշվում իր տկլորությունից և խորը թքած ունի այդ մասին բոլոր վանկարկումների վրա։

2. Անդերսենի հեքիաթը ստեղծվել է դեռևս ավանդական հասարակարգի և հին էսթետիկայի ժամանակներում, երբ հանրությանը մերկ ներկայանալն ամոթալի էր և պարսավելի։ Մենք ապրում ենք կարդինալ այլ միջավայրում, երբ բոլոր իմաստներով՝ մարմնականից մինչև էմոցիոնալ, մտավորից մինչև հոգեբանական, քաղաքականից մինչև անձնական, մերկանալը, բացվելը, ինքնացուցադրվելը ոչ միայն ամոթալի չէ, այլև թրենդային է, մոդայիկ է, «hot & sexy» է։ Մեր օրերում ամոթ է ոչ թե «մերկ», այլ «տգեղ» լինելը։

3. Այստեղից գալիս ենք մի կոնցեպտուալ հետևության. «մերկությունը» նորմա ընկալող հանրության սիրտը շահելու համար պետք է ինչպես ի ցույց դնել Նիկոլի «մերկության» տգեղությունը, տձևությունը, գեշությունը, այնպես էլ, հարկ եղած դեպքում, քաղաքական պայքարում պատրաստ լինել ավելի գրավիչ «մերկությամբ» հաղթել նրան։

Որքան էլ որ տհաճ է, բայց սա է, կարծես թե, պահանջում 21-րդ դարի կոմունիկացիոն և քարոզչական պայքարը։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ