ՄԱԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունը նոր ձեւեր ու չափեր է ընդունել
Ահաբեկչության դեմ պայքարում անհնար է հաջողության հասնել առանց մարդու իրավունքների պահպանման: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Լոնդոնի համալսարանում:
Նրա խոսքով՝ այսօր ահաբեկչությունը նոր ձեւեր եւ ավելի լայն չափեր է ընդունել ու «աննախադեպ սպառնալիք է ներկայացնում, միջազգային աշխարհին, անվտանգությանը եւ զարգացմանը»:
Միայն անցյալ տարի ավելի քան 100 երկրում իրականացվել է ընդհանուր առմամբ 11 հազար ահաբեկչություն, որոնց հետեւանքով զոհվել է 25 հազար մարդ: Նա կոչ է արել չմոռանալ, որ ահաբեկչությունների մեծ մասն իրականացվում է զարգացող երկրներում: Ըստ որում՝ Գուտերեշը հատուկ շեշտել է, որ չի կարելի ահաբեկչությունը կապել որեւէ կրոնի, ազգության կամ էթիկական խմբի հետ: Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ծաղկում է այնտեղ, որտեղ արհամարհում են հասարակության իրավազուրկ քաղաքացիներին:
Նա ընդգծել է, որ ահաբեկչությունն, ըստ էության, ոտնձգություն է մարդու իավունքների նկատմամբ: Դրա դեմ պայքարը երբեք հաջողությամբ չի պսակվի, եթե այն նույնպես ուղեկցվի մարդու իրավունքների խախտումներով:
Նա կոչ է արել չբավարարվել միայն ահաբեկիչների նկատմամբ ռազմական հաղթանակներով: Ըստ տեղեկությունների՝ «նորադարձ ահաբեկիչների» գերակշիռ մեծամասնությունը 17-ից մինչեւ 24 տարեկան երիտասարդներ են՝ ներառյալ աղջիկներ:
Այս պատճառով ծայրահեղականության դեմ եւս մեկ «մարտադաշտը» գաղափարների պայքարն է, առաջին հերթին՝ համացանցում: Գուտերեշի կարծիքով՝ անհրաժեշտ է անընդհատ մերկացնել ահաբեկիչների ցինիզմն ու թուլությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ