Փաշինյանն ընտրություններից առաջ գործի է դրել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն առաջիկա ընտրությունների մասին, մնացածը՝ նկատի է ունեցել արտաքին զարգացումները, իր խնդիրն է։ Այդ նպատակով մարզպետներին, Երեւանի վարչական շրջանների ՔՊ պատասխանատուներին հանձնարարել է՝ աշխատանքային խմբեր ձեւավորել, ընդգրկելով թե՛ պատգամավորներին, թե՛ տվյալ համայնքի բնակիչ նախարարներին, թե՛ տարածքում եղանակ ստեղծող ակտիվ կուսակցականներին՝ բոլորին գործի դնել։
Առաջնահերթ սերտացնել շփումը քաղաքացիների հետ եւ անխտիր լուծում տալ նրանց առաջ քաշած հարցերին, որպեսզի ընտրություններին գնան ուժեղացած: Այդ աշխատանքային խմբերն ամիսը 1 անգամ հավաքվում, աշխատանքի բաժանում են անում՝ փորձելով լուծում տալ բոլորի կարիքներին։ Այսինքն՝ փաստացի Փաշինյանը գործի է դրել ընտրություններից առաջ ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները։ Իսկ ընտրակաշառք համարվում է ոչ միայն փող բաժանելը, այլեւ ընտրողների հարցերը լուծելը»:
Մանրամասները՝ այստեղ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ