Էրդողանը ժամանել է շրջափակման մեջ գտնվող Քաթար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 14-ին ժամանել է Քաթարի մայրաքաղաք Դոհա։
Ինչպես հայտնում են թուքական ԶԼՄ-ները, Էրդողանին Դոհայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Քաթարի պաշտպանության նախարար Հալիդ բին Մոհամմադ ալ Ադիյյեն, Կատարում Թուրքիայի դեսպան Ֆիքրեթ Օզերը և այլ պաշտոնատար անձինք:
Քաթարը Թուրքիայի համար ունի մեծ տնտեսական նշանակություն: Այդ երկրի ներդրումները Թուրքիայում կազմում են 20 միլիարդ դոլար։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 710 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ Քաթարն այժմ գտնվում է դիվանագիտական ու տնտեսական շրջափակման մեջ: Արաբական վեց երկրներ և Մալդիվները խզել են դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները Քաթարի հետ:
Թուրքիան այն եզակի պետություններից է, որ միանշանակ աջակցեց Քաթարին այս գործընթացում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ