Խայտառակ պռոբկաներ են լինելու կամ վատ պարողին խանգարոց բան կա․ «Անտարես» հրատարակչության տնօրեն
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրում է․
«Վաղվանից խայտառակ պռոբկաներ են լինելու կամ վատ պարողին խանգարող բան կա
Չգիտեմ` ովքեր են որոշել Մոսկովյանն ու Իսահակյանը միակողմանի դարձնել։ Սա հարց չի լուծելու։ Իսահակյանի մի հատված արդեն եղել է միակողմանի։ Հարց չի լուծել։
Երևանի պռոբկեքի խնդիրը մեր մշակույթի և կարգուկանոնի բացակայության մեջ է՝ սխալ տեղ, մայթից հեռու, երկրորդ կամ երրորդ շարքում կայանումը, դպրոցների առաջ աշակերտների գալու ու գնալու ժամերին մեքենաների կուտակումը, ստորգետնյա ավտոկայանատեղիների քչությունը և բարձրահարկ ավտոկայանատեղիների բացակայությունը, գրեթե բոլոր հիմնարկների աշխատանքը նույն ժամին սկսելը, անտաղանդ ձևով երթևեկության մշակումը, Բարեկամության մետրոյի վրայի կամուրջի նման կամուրջների բացակայությունն այլ վայրերում, լուսաֆորների ասինխրոն աշխատանքը հաջորդ ու նախորդ լուսաֆորների հետ, քաղաքի կառավարման մասին գիտելիքի, մշակույթի ու փորձի ցածր մակարդակը։
Ամենակարևորը՝ մենք, և մեր իշխանությունը, որպես մեր մի մաս, մարդուն, քաղաքացուն չենք սիրում, իր մասին չենք մտածում, բայց հետո վատ արարքներս բացատրում ենք նրա հանդեպ սիրով»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին