Զիմբաբվեի զինվորականները հսկողության տակ են վերցրել երկրի ֆինանսների նախարարին
Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին չորեքշաբթի մայրաքաղաքը գրաված զինվորականները հսկողության տակ են վերցրել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին:
Գործակալության տեղեկություններով՝ Չոմբոն երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուհաբեի կնոջ՝ Գրեյսի կողմնակիցներից է, ով համարվում է նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի հիմնական քաղաքական մրցակիցը, որի պաշտոնանկությունը նոյեմբերի 6-ին զինվորակլաններին վճռական գործողությունների է դրդել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի խումբ զինվորականներ մայրաքաղաք Հարարեում իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի Հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան: Զինված զինվորները գրավել էին նաեւ քաղաքի կենտրոնը, որտեղ պայթյուններ էին լսվել: «Ֆրանս Պրեսի» տեղեկություններով՝ կրակոցներ են հնչել Մուհաբեի նստավայրում: Իրենք զինվորականները հավաստիացնում են, որ խոսքը չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահն անվտանգության մեջ է, իսկ իրենց գործողությունների նպատակը «նրա շուրջ եղած հանցագործներին պատասխանատվության կանչելն է»:
Զինվորականներն ակտիվացել են, երբ իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը երկրի ԶՈւ հրամանատար Կոնստանտինո Չվենգային մեղադրել է դավաճանության եւ հովանավորչության մեջ: Ավելի վաղ նա հայտարարել էր միջամտելու պատրաստակամության մասին՝ դադարեցնելու համար Մնանգագվայի կողմնակիցների հալածանքները, ում համարում էին Մուհաբեի ժառանգորդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ