Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել է
Հայաստան

«Ինձ շատերը մեղադրում էին այդ «հեքիաթային» կերպարը վերացնելու մեջ»․ Արթուր Հակոբյանը՝ Միստր X-ի «առեղծվածի», դստերն ԱՄՆ-ում հայ մեծացնելու եւ ծրագրերի մասին

Հայկական շոուբիզնեսի երբեմնի ամենաառեղծվածային արտիստը՝ Արթուր Հակոբյանը, նույնը ինքը՝ Միստր X-ը, վերջերս կարճատեւ այցով Հայաստանում էր: Երգչին հայրենիք է բերել կարոտը, բայց նաեւ մի մեծ ծրագրի շուրջ աշխատանքը, որը նպատակ ունի իրականացնել հաջորդ գարնանը: NEWS.am STYLE-ն ամերիկաբնակ երգչի հետ զրուցել է ոչ միայն ներկայիս ծրագրերի ու ապագայի նպատակների, այլեւ «առեղծվածային» անցյալի ու դստեր դաստիարակության մասին:

Արթուր, երկար տարիներ անց վերադարձել էիք Հայաստան, եւ պատրաստվում եք համերգի: Կարո՞ղ եք դրա հետ կապված փակագծեր բացել:

Անցյալ տարի էլ Հայաստանում էի, իսկ մինչ այդ, այո, 11 տարի չէի եղել։ Անցած տարի Արմեն Մարտիրոսյանի հետ Երեւանում՝ «Մեցցո» ակումբում, փոքր մենահամեգ ունեցանք՝ դաշնամուր եւ վոկալ։ Այս տարի Հայաստան գալուս նպատակը, իհարկե, բացի մեծ կարոտը, մեծ մենահամերգի նախապատրաստական աշխատանքներ տանելն էր։ Հանդիպումներ ունեցա համերգի հետ կապված, որը պետք է լինի սիմֆոնիկ նվագախմբի հետ, հավանաբար գարնանը։

Ի՞նչն էիք ամենից շատ կարոտել Հայաստանում:

Կարոտել եմ Հայաստանն ամբողջությամբ՝ Երեւանի մարդաշատ կենտրոնի ակտիվ տրամադրությունից մինչեւ շրջանների ու գյուղերի հանգիստն ու անդորրը։

Որքա՞ն ժամանակ մնացիք այստեղ, ինչպե՞ս անցկացրիք Ձեր ժամանակը:

12 օր մնացի Հայաստանում ու, հինականում, հանդիպումներ՝ գործնական ու ընկերական... Իհարկե, գնացինք Գառնի՝ իմ սիրած վայրերից մեկը, ուր հաճախ էի գնում, երբ Հայաստանում էի բնակվում։ Գնացինք նաեւ սահմանամերձ, սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ իմ պապենական տունն է ու արմատներս։

Արթուր, երկար տարիներ Հայաստանի «ամենաառեղծվածային» մարդկանցից էիք Միստր X-ի կերպարում: Կարոտ կա՞ այդ շրջանի հանդեպ:

Այո, հաճախ կարոտում եմ, բայց կարոտում եմ այդ շրջանը նաեւ այն մարդկանցով, ովքեր այդ ժամանակ ինչ-որ ձեւով մաս էին կազմում այդ իմիջի ձեւավորմանը... Կարելի է ասել՝ կարոտում եմ այդ ժամանակվա իմ թիմին։

Իսկ հե՞շտ էր մնալ գաղտնի այդ տարիներին:

Ոչ, հեշտ չէր , բայց մենք կարողացանք…

Եղե՞լ են հարազատներ, ծանոթ մարդիկ, որոնք իրենք էլ չգիտեին, որ Դուք էիք Միսթր X-ի դիմակի ներքո:

Այո, սկզբնական շրջանում կար այդպիսի բան (ժպտում է):

Կհիշե՞ք այն օրը, երբ որոշեցիք, որ պետք է «դիմակազերծվել»: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Արդեն ժամանակն էր. դեռ մի քիչ էլ ուշացրել էի… Ամեն տեղ չէր լինում դիմակով մասնակցել ու վտանգ էլ կար, որ առանց դիմակի անհնար կլինի շարունակել կարիերան, քանի որ ճանաչելի էիր լինում միայն դիմակով։

Իսկ կհիշե՞ք ամենահետաքրքիր արձագանքը, երբ հանեցիք դիմակը:

Ինձ շատերը մեղադրում էին այդ «հեքիաթային» կերպարը վերացնելու մեջ..

Զգացե՞լ եք՝ դա ազդե՞լ է Ձեր երկրպագուների քանակի վրա:

Չեմ կարող ասել, սակայն գիտեմ, որ շատերը սիրում էին Միստր X-ին դիմակով, իսկ մյուս մասի ամբողջական սիրելուն էլ դիմակն էր խանգարում։

Հիմա ինչո՞վ եք հիմնականում զբաղվում ԱՄՆ-ում:

Երգով. չնայած, որ ունեի նաեւ XO անունը կրող «պիանո բար», բայց դա մի կարճ ժամանակահատված էր։

Նշել եք, որ չեք սիրում, երբ, հատկապես, Հայաստանում հայերն անգլերեն բառեր են օգտագործում զրուցելիս: Լեզուն պահպանելու առումով խի՞ստ եք Ձեր դստեր՝ Իզաբելի հետ:

Այո, տանը միշտ խոսում ենք հայերեն, եւ իմ բոլոր հարազատների, բարեկամների, ընկերների ընտանիքներում նույն կերպ են անում: Գոնե, այս ձեւով հնարավորինս պահում ենք մեր գեղեցիկ լեզուն։

Նոր երգեր եւ տեսահոլովակներ վաղուց չեք ներկայացրել. ինչո՞վ է պայմանավորված:

Պայմանավորված էր Քովիդով, պատերազմով... Սիրտ չկար մի բան ներկայացնելու հանրությանը, բայց… շուտով կներկայացնենք։

Առաջիկայում նախատեսո՞ւմ եք հանդես գալ նորությամբ:

Այո, 2 նոր տեսահոլովակ կլինեն... Նոր երգեր։

Ի՞նչ եք տարել Ձեզ հետ Հայաստանից:

Հայաստանից ինձ հետ տարել եմ մեծ ուժ, օրհնություն, ջերմություն ու պարտավորություն, ավելի լավ աշխատելու, ամեն ինչ անելու, որ կարողանամ հնարավորինս օգտակար լինել մեր սիրուն ու հրաշք երկրին՝ Հայաստանին։