Քաթարի էմիրը տարածաշրջանի երկրներին մեղադրել է ճգնաժամից ելք չփնտրելու մեջ
Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը, որոնք խզել էին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ, մտադիր չեն ճգնաժամից ելք փնտրել։ Նման հայտարարություն է արել Կատարի շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին, փոխանցում է Al Jazeera–ն։
«Բլոկադայի երկրները մտադիր չեն կարգավորել ճգնաժամը»,– ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին միջնորդական ջանքերի համար։
«Մենք հետեւել ենք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի զսպվածության եւ շահերը հարգելու քաղաքականությանը,– ասել է Շեյխ Թամիմը,– սակայն շրջափակման երկրները միջազգային արշավ են սկսել մեր դեմ՝ չնախատեսելով նրանց մասնակցությամբ ճգնաժամից դուրս գալու պլան»։
Քաթարի ղեկավարը նշել է, որ Դոհան պատրաստ է կարգավորել տարաձայնությունները հարեւան արաբական երկրների հետ, սակայն փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության հիման վրա։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը հունիսին խզել էին հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչության ֆինանսավորման եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ