Պատմությունից ժառանգված բարեկամությունը վերանորոգ ոգով պիտի շարունակվի․ Արամ Ա-ն՝ Իրանի նախագահին
Արամ Ա Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանին՝ հաղթանակի կապակցությամբ․
«Երկուշաբթի, 8 Յուլիս 2024-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան նորընտիր նախագահ Մասուտ Պեզեշքեանին ուղղած իր յատուկ նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, թեմերուն եւ յատկապէս Իրանի հայութեան, ջերմօրէն շնորհաւորեց անոր ընտրութիւնը՝ որպէս նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան:
Իր նամակին մէջ Վեհափառ Հայրապետը անդրադառնալով հայ եւ պարսիկ ժողովուրդներուն, ինչպէս նաեւ Հայաստանի ու Իրանի պատմական յարաբերութեան եւ բարի դրացնութեան, յոյս կը յայտնէ, որ պատմութենէն ժառանգուած բարեկամութիւնն ու գործակցութիւնը վերանորոգ ոգիով պիտի շարունակուի՝ յատկապէս ներկայ ժամանակներու մարտահրաւէրներու լոյսին տակ: Նորին Սրբութիւնը խօսելով Իրանի հայութեան մասին՝ կը յիշեցնէ, թէ ան անբաժան մասը կը կազմէ իրանեան ընկերութեան եւ անոր ներկայութիւնը երկրէն ներս պատմական հարուստ խորք ունի. եւ Իրանի հայութիւնը, ինչպէս անցեալին, այսօր եւս կը շարունակէ իր մասնակցութիւնը բերել երկրին առաւել զարգացման՝ զանազան բնագաւառներէն ներս: Նամակին մէջ Վեհափառ Հայրապետը նաեւ կը յիշէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Մշակութային Կեդրոնին ու Կրօնական Երկխօսութեանց Բաժանմունքին հետ շարունակուող երկխօսութեան կարեւորութիւնը՝ ի խնդիր ներկայ ժամանակները յուզող ընկերաբարոյական հարցերու քննարկման:
Վերջապէս, Նորին Ս. Օծութիւնը ողջունելով Մասուտ Պեզեշքեանին նախագահ ընտրութիւնը՝ կը մաղթէ, որ անոր բոլոր ծրագիրները ու յոյսերը իրականանան»,- նշվում է հաղորդագրության մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...