Ռուսաստանը դադարեցնում է ԵԽԽՎ-ին իր անդամակցությունը
ՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության սահմանափակումների կիրառումն անթույլատրելի է։
Ռուսաստանի խորհրդարանը (նախ Դաշնության խորհուրդը (վերին պալատ), ապա Պետական դուման (ստորին պալատ)) ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության դադարեցման մասին հայտարարության նախագիծը։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեին անհապաղ տեղեկացնել ԵԱՀԿ ԽՎ-ին՝ կազմակերպությունում ՌԴ պատվիրակության մասնակցության դադարեցման մասին:
«Ես խնդրում եմ Գրիգորի Բորիսովիչին (Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կարասինին, – խմբ.)՝ սենատորների քվեարկությունից հետո անհապաղ հեռագրեր ուղարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, որն այժմ գումարված է Ռումինիայում, որպեսզի, եթե նրանց մոտ գոնե ինչ-որ դիվանագիտության նշույլներ են մնացել կամ խիղճ ու էլի ինչ-որ բան՝ հնչեցնեն իրենց գործունեության վերաբերյալ Դաշնային ժողովի հայտարարությունը։ Փորձեքդա անել ամենաօպերատիվ ձևով, ինչպես պայմանավորվել ենք», – ասել է Մատվիենկոն խորհրդի լիագումար նիստի ընթացքում։
Փաստաթղթում նշված է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունը մտացածին պատրվակներով բազմիցս զրկվել է երկխոսությունը շարունակելու, լիագումար նիստերի և վեհաժողովի ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և իրավահավասար մասնակցելու հնարավորությունից: ՌԴ սենատորներն ու Պետդումայի պատգամավորները վստահ են, որ ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող խորհրդարանականների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումներին մասնակցության սահմանափակումների կիրառումն անթույլատրելի է:


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին