Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակից ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվել ՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզում Կիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունը Շրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Ֆլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է Երևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակ Կենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել 2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե Հովհաննիսյան Տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ) Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)

Ալ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են

Եթե ես այսօր ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ՝ Սյունիքով միջանցքի հարցը 5 րոպում կհանեմ օրակարգից. Օսկանյան

Ասում են՝ Սյունիքով «միջանցքը» պետք է Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար, պետք է Թուրքիային իր պանթյուրքական ծրագրի համար, պետք է Չինաստանին իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի համար, և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ դա ընդամենը պետք է Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար, և Բաքուն այս հարցը բերել էր բանակցային սեղան այն պահին, երբ դեռ Լաչինի միջանցքի հարց կար, երբ գոյություն ուներ Արցախ, արցախահայություն։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ադրբեջանն այդ ժամանակ հասկանում էր, որ պետք է այդ կապը (Հայաստանի և Արցախի միջև - խմբ․), ուստի հայելային իրավիճակ ստեղծելու համար ինքը այդ խնդիրը բերել, սեղանի վրա էր դրել: Հիմա չկա Արցախ, չկա արցախահայություն, բայց այդ խնդիրը մնացել է սեղանի վրա: Այստեղ երբ դու սկսես հարցը դիտարկել, որ ես ի՞նչ կարող եմ անել, սա ԱՄՆ-ին է պետք, Ռուսաստանին է պետք, Թուրքիային է պետք, Իրանին է պետք, Չինաստանին ու Հնդկաստանին է պետք, դու ձեռքերդ կարող ես օդ բարձրացնել, բայց երբ սթափվես ու մտածես, որ խոսվում է քո տարածքով ինչ-որ մեկին ճանապարհ տալու մասին, որին պատճառ չկա... Ես չեմ չափազանցնում, եթե ես այսօր Հայաստանի ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ, այդ հարցը 5 րոպում օրակարգից կհանեմ: Ինձ կարո՞ղ են մի պատճառ ասել, թե ինչու պետք է մենք այդ ճանապարհը տանք»,- նկատեց Օսկանյանը։

Հայաստանի նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի հարցը կարելի է քննարկել այն ժամանակ, երբ իրապես խաղաղություն հաստատվի, բայց այսպիսի պայմաններում՝ առավել ևս արտաքին թելադրանքի ճնշման տակ այդ քայլին գնալն Օսկանյանն անթույլատրելի է համարում։

«Հատկապես, որ Արցախի, հայերի այնտեղ վերադարձի խնդիր ունենք։ Այս համատեքստում պետք է ճանապարհների հարցը դիտարկել, հետո գնալ Կենտրոնական Ասիա, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան․․․ վերևից մի եկեք ներքև, ներքևից գնացեք վերև, կառքը ձիուց առաջ մի դրեք։ Մենք ինքներս չենք ուզենա դուրս մնալ այդ ամենից, բայց ոչ ներկայիս պայմաններում։ Միգուցե այս հարցն օգտագործե՞ս քո մյուս խնդիրները լուծելու, ինչ-որ հավասարակշռության մեջ դնելու համար։ Սա քո հողն է, քո տարածքն է, եթե ասես «չէ», ի՞նչ՝ Ադրբեջանը զոռով վերցնելու է՞, կնշանակի՝ աշխարհի ամենակրիմինալ երկրը կլինի։ Ի՞նչ է՝ գնանք Վրաստանին ասենք՝ մեզ միջանցք տվեք, չեն ասի՞՝ ինչի, որ ի՞նչ, մենք էլ գնանք մտնենք, վերցնե՞նք․․․ Սա արդեն Արցախի չի, որ ասվի՝ վիճելի է, սա է, նա է, Հայաստանն է, չէ՞, սրա տերն ու տիրականը դու ես, չէ՞, ինչո՞ւ ես թողնում ուրիշները որոշեն այս հարցը, մենք պիտի այդ հարցը օրակարգ բերենք։ Հիմա, երբ չկա Լաչինի միջանցք, չկա Արցախ, չկա արցախահայություն, ընդհանրապես այդ հարցը պետք է հանել օրակարգից, հետո հետ բերել՝ խաղաղության հաստատումից հետո, կամ երբ բանակցային օրակարգ փոխվի, ու արցախահայերի հավաքական վերադարձի հարցը դրվի սեղանին։ Օ՛ Բրայենը չպետք է թելադրի, նրանց նպատակը բոլորս լավ հասկանում ենք, Ռուսաստանն էլ է այդ մասին խոսում, մրցակցության մեջ են»,- ընդգծեց Օսկանյանը։

Դիտարկմանը, որ եթե, այդուհանդերձ, «միջանցքի» հարցը դեռևս դուրս չի եկել բանակցային օրակարգից, հարցը շարունակում է առկախված մնալ, և դրա շուրջ մեծ տերությունների միջև սուր մրցակցություն կա՝ դրանից բխող հնարավոր հետևանքներով, Օսկանյանը նկատեց՝ եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի առանց սպառիչ հիմնավորումներ տալու հրաժարվել ճանապարհների ապաշրջափակումից, ապա Ադրբեջանը, չի բացառվում, կփորձի ռազմական ուժով բացել այսպես կոչված միջանցքը, և ոչ ոք չի միջամտի դրան։

«Եթե բոլորն ասում են, որ այդ ճանապարհի բացում կարևոր է, Ադրբեջանին է պետք, Կենտրոնական Ասիային, աշխարհին է պետք, իսկ Հայաստանն առանց հիմնավորումների մենակ ասում է «չէ», «չէ», «չէ», վաղը եթե Ադրբեջանը ռազմական ուժով արեց դա, բոլորը կարող են լռել, չէ՞։ Այսօր մենք բանակ չունենք, մեր միակ ուժն ու հնարավորությունը դիվանագիությունն է, չե՞նք ուզում հասկաանլ սա, բայց դա էլ ենք զրոյացրել։ Մենք բոբիկ ենք ընդհանրապես, մերկ կանգնած ենք աշխարհի առաջ, մեզ հետ ով, ինչ ուզի՝ կարա անի։

Մեծամտություն չեմ անում՝ այդ հարցը, պնդում եմ, հնարավոր է 5 րոպեում հանել, և շատ հանգիստ, տրամաբանական, բոլորի համար հասկանալի հանել, պատերազմից խուսափելու համար հանել, բայց երբ իշխանությունները բոլորին պատասխանում կամ չեն պատասխանում այնպես, ինչպես որ անում են, այո՝ հնարավոր է վերջիվերջո Ադրբեջանը մտնի, զոռով անի դա, և բոլորը ծափահարեն։ Ադեկվատ պատասխան ու դիվանագիտություն չկա»,- ընդգծեց Օսկանյանը։