Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչ
Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային փոխգործակցության անհրաժեշտությունը բավականին մեծ է, առանձնապես կինոգործիչների կադրերի պատրաստման հարցում, ТАСС-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Շուտով Հայաստանում միջին մակարդակի կինոգործիչներ պատրաստող քոլեջի ստեղծման շուրջ բանակցություններ կսկսվեն։
«Կինեմատոգրաֆիստ գործընկերներն ասում են, որ միջին օղակի մասնագետների մեծ պահանջարկ կա։ Դրանք լուսատեխնիկներն են, դիմահարդարներն ու ռեժիսորների օգնականները: Կարծում եմ, որ շուտով ՎԳԻԿ-ի հետ կսկսվեն Երևանում քոլեջի ստեղծման շուրջ բանակցությունները, նախնական առումով դրանք արդեն անցկացվել են։ Կպատրաստվեն միջին օղակի մասնագետներ, որոնք անհրաժեշտ են և՛ թատրոնում, և՛ կինոյում։ Միանգամայն ակնհայտ է, որ այս ուղղությամբ պետք է ակտիվացնել միջուսանողական փոխանակումները։ Ստաժավորման և ուսանողների փոխանակման հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է»,- ասել է Շվիդկոյը։
Նա հավելել է, որ մշակույթի և արվեստի բնագավառում կա խոր ըմբռնում, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնահատուկ իմատ ունեն։ «Ե՛վ մեր անցյալի փորձի շնորհիվ, և՛ այն պատճառով, որ ռուսական շուկան դեռևս գրավիչ է մեր հայ գործընկերների համար»,- նշել է Շվիդկոյը։
Նա հավելել է, որ կան որոշ խնդիրներ՝ մասնավորապես, հայ և ռուս գրականության թարգմանության դժվարությունների առումով։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպման նախօրեին Շվիդկոյը նշել է մշակութային փոխանակման նկատմամբ իր գործընկերների մեծ հետաքրքրությունը։
«Մենք բավականին մակերեսայնորեն գիտենք ժամանակակից հայ գրականությունը։ Հայերը ևս բավականաչափ լավ չգիտեն՝ ինչ է կատարվում ռուսական մշակույթում։ Կարծում եմ՝ կինոյին առնչվող իրավիճակն է հիշեցնում։ Ընդսմին միմյանց նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ակտիվ համագործակցության ցանկություն»,- ասել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել