Գերմանիայում գործազրկության նպաստը կվճարեն սուպերմարկետներում
Գերմանիայի Աշխատանքի դաշնային գործակալությունը կապամոնտաժի իր մասնաճյուղերում տեղադրված բոլոր դրամարկղային ավտոմատ սարքերը, որոնց միջոցով վճարվում էին գործազրկության նպաստները: Դրանց փոխարեն նպաստը հնարավոր կլինի ստանալ սուպերմարկետների եւ կենցաղային քիմիայի ու կոսմետիկայի խանութների դրամարկղերում, նոյեմբերի 12-ին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն:
Նպաստը կվճարեն ավելի քան 8 հազար խանութներում, այդ թվում՝ Rewe, Penny, Real, DM եւ Rossmann ցանցերում: Սուպերմարկետներում նպաստի վճարմանն անցումը կավարտվի մինչեւ 2018 թվականը:
2016 թվականին Աշխատանքի դաշնային գործակալությունը 120 մլն եվրո ընդհանուր գումարով մոտ 400 հազար նպաստները վճարել է հատուկ ավտոմատ սարքերով, ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ որում՝ գործազուրկների մեծ մասը նպաստը ստանում է բանկային հաշվեհամարին փոխանցմամբ, իսկ ավտոմատ սարքերով վճարումները կատարվել են առավելապես արտակարգ դեպքերում, նշել է նա: Դրանից բացի, գոյություն ունի նպաստը դրամական չեկով ստանալու հնարավորությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ աշխատանքի գործակալության մասնաճյուղերում 300-ից մի փոքր ավելի ավտոմատ սարքերի պահպանման համար տարեկան մոտ 3,2 մլն եվրո էր ծախսվում: Դրանց ապամոնտաժման որոշումն ընդունվել է խնայելու նկատառումներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ