Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը». Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը»:
Կարելի էր օգտագործել «մերկ» բառը, սակայն տվյալ դեպքում «չփլախն» ավելի հարմար է՝ Նիկոլի չեղած լեգիտիմությունը նկարագրելու համար։
Նիկոլ Փաշինյանն այժմ հենված է բացառապես երկու միավորի վրա՝ դրսի (արևմտաթուրքական շրջանակներ) և ներսի (ոստիկանություն)։ Վերջինիս մեջ կան տարբեր կատեգորիաներ՝ նորմալ ոստիկաններ (հիմնականում՝ շարքերում), «մուսռներ» և բարձրաստիճան խուլիգաններ։
Ոստիկաններին թիրախավորելիս այս տարանջատումը պետք է հաշվի առնել ու փորձել նորմալներին քաշել ժողովրդի կողմը։
Նիկոլը երկար չի կարող ոստիկանական «սվինների» վրա նստած կառավարել։ Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է և այդ ճգնաժամի հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ, որոնց օրինակները մի շարք եվրոպական երկրներում ցույց են տալիս։ Ի դեպ, հարևան Վրաստանում էլ նույն ճանապարհով կգնան»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին