Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել.
«Վերջին օրերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը, ապօրինություններն ու բռնությունները ուղղակիորեն վկայում են պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին։ Աներկբա է, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։
Նախօրեին ՀՅԴ Հայստանի Գերագույն մարմնի գրասենյակի և մի խումբ դաշնակցականների, ներառյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա կատարված հարձակումից, սադրիչ ու խուլիգանական գործողություններից հետո երեկ ականատեսը եղանք ոստիկանական անօրինակ և խայտառակ վարքագծի նոր դրսևորման։
Հանրապետության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և իր վարչակարգի անվտանգության ծառայողների ու ոստիկանության հարուցած արգելքներն ու նողկալի պահվածքով ուղեկցված միջադեպը մեծագույն վիրավորանք են ոչ միայն Վեհափառի և եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ։ Խիստ կարևոր է հանրային հստակ և հրապարակային վերաբերմունքը այս անպատկառ վարքագծի նկատմամբ։
Խայտառակ այս բեմականացման բոլոր դերակատարները պետք է գիտակցեն, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չի մնալու և բոլոր մեղավորները, ըստ օրենքի, ենթարկվելու են խիստ պատասխանատվության։
Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ։
Ազատ, անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու մեր հավաքական ձգտումը անկասելի է»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը