Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները Հունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար Քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի» Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշում Հուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց
Հայաստան

Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանյայց Եկեղեցին հարկեր վճարում է. Մովսես քահանա Սահակյան

Մովսես քահանա Սահակյանը գրում է․

«Եկեղեցական հարկերի վերաբերյալ. օրենսդրական վերլուծություն

Ա. Եկեղեցու հարկման հարցի դիտարկումը ՀՀ Սահմանադրության և դրանից բխող օրենսդրական կարգավորումների շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Ընդ որում, Սահմանադրության 2015 թ. փոփոխությունների 18-րդ հոդվածի 2-րդ մասը նույնությամբ կրկնում է Սահմանադրության 2005 թ. փոփոխությունների 8.1. հոդվածի 3-րդ մասը.

Ըստ այդմ էլ Սահմանադրության 2005 թ. փոփոխությունների 8-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը»:

Փաստացի, սահմանադրական և օրենսդրական իրավանորմերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է, ըստ էության՝ ազատված լինի ծիսական-եկեղեցական որևէ տեսակի հարկային պարտականություններից, քանզի Եկեղեցու կողմից իրականացվող ողջ գործունեությունը՝ անկախ իր բնույթից, նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով իրեն վերապահված բացառիկ առաքելության շրջանակներում ծիսական-եկեղեցական գործունեությանը, իսկ հիշյալ սահմանադրական նորմի համատեքստում Եկեղեցու կողմից իրականացվող որևէ գործողության ապրիորի «շահադիտական» բնութագրելը և դրանցից գոյացող գումարմերի հանդեպ հարկային պահանջներ ներկայացնելը, ակնհայտ հակասության մեջ է մտնում սահմանադրական և խնդրին անմիջականորեն առնչվող օրենսդրական կարգավորումների հետ:

Այսուհանդերձ, Եկեղեցին հարկեր վճարում է (այն ամեն տարի գտնվում է Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում) և ազատված է ընդամենը խիստ սահմանափակ որոշակի հարկատեսակներից: Ընդ որում, այդպիսի հարկային արտոնությունները բնավ Հայ առաքելական Եկեղեցու համար բացառիկ չեն, քանզի հավասարապես վերաբերում են նաև բոլոր այլ կրոնական կազմակերպություններին: Իսկ եթե սահմանադրական բացառիկ կարգավիճակ չունեցող կառույցները նույնիսկ կարող են օրենքի մակարդակով ստանալ (և ստանում են) որոշակի հարկային և մաքսային արտոնություններ, ո՞րն է խնդիրը ՀՀ Սահմանադրության մակարդակով բացառիկ կարգավիճակ ունեցող կառույցին հարկային արտոնությունների տրամադրման պարագային (հիշյալ կառույցների անունների հրապարակայնացումը նպատակահարմար չենք դիտարկում, թեև օրենսդրական ակտերը հասանելի են հանրությանը):

Ավելին՝ Պետության կողմից Եկեղեցուն հարկային և այլ արտոնությունների տրամադրումը ինքնին սոսկ մասնակի ապահովում է սահմանադրական հիշյալ նորմի կենսագործումն առ այն, որ պետությունը դրանով իսկ, ի թիվս այլ պարտականությունների, կատարում է հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելու իր պարտականությունը:

Հարկ է հավելել նաև, որ Հայ Եկեղեցին ստանձնել է նաև նյութական ու ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող պատմամշակութային անշարժ հուշարձանների կարգավիճակ ունեցող եկեղեցիների, վանքերի և այլ սրբավայրերի պահպանության անչափ կարևոր գործառույթը, թեպետ՝ «Պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով դա հենց Կառավարության անմիջական պարտականությունն է, ինչը, ցավոք, տարիներ շարունակ անտեսվում է: Ըստ նշված իրավանորմերի՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը «ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին»:

Բ. Միջազգային փորձը:

ա. Հետխորհրդային մի շարք երկրներում (օրինակ՝ Ռուսաստանում և Վրաստանում) Եկեղեցին պետական ֆինանսավորում է ստանում իբրև 19-րդ (Ռուսական կայսրություն, 1801-1917) և 20-րդ դարերում (ԽՍՀՄ, 1921-1990թթ.) Եկեղեցուն հասցրած տնտեսական և բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ բռնագրավված հարստության փաստացի սեփականատերը (պետությունը) պատասխանատու է նյութական վնասի հատուցման համար:

Համաձայն Վրաստանի Պետության և Վրացական Ուղղափառ եկեղեցու միջև ստորագրված Սահմանադրական համաձայնագրի 6.5 հոդվածի և Հարկային օրենսգրքի 99 և 168 հոդվածների, եկեղեցական-ծիսական մի շարք գործողություններ, այդ թվում՝ ծիսական ապրանքների ներմուծումը, արտադրանքն ու օտարումը, եկեղեցական շինարարությունը և ծառայությունների մատուցումը, նվիրատվությունները, ինչպես նաև տնտեսական նպատակներով օգտագործված գույքը և հողերը ազատվում են հարկերից:

բ. Մի շարք եվրոպական և սկանդինավյան երկրներում (օրինակ՝ Բելգիա, Գերմանիա, Ռումինիա, Հունաստան, Դանիա, Շվեդիա) պաշտոնական եկեղեցիների մեծ մասը ոչ միայն ազատված են մի շարք հարկերից, այլև ընդհակառակը՝ Պետությունը ինքը պետական հարկերից ձևավորված միջոցներից գումար է հատկացնում Եկեղեցիներին և ապահովում է եկեղեցականների աշխատավարձը, եկեղեցաշինական աշխատանքների ֆինանսավորումն ու եկեղեցական ծառայության համար անհրաժեշտ մի շարք այլ վճարումների սուբսիդավորումը»։