Ոչ մի դավաճան իր մահով չի գնացել. Գորիսի հոգևոր հովիվ
NEWS.am-ը գրում է․ Ինքը ռասխոդնի մատերիալ է, մանրադրամ է, ամեն տեղ մանրում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, հոգեւոր հովիվն ասաց. «Ինչ վերաբերում է Պապ թագավորին, Պապ թագավորն այլասերված էր, իրեն իսկապես սպանեցին: Պատմությամբ հաստատված է, ոչ մի դավաճան իր մահով չի գնացել:
Ցավոք սրտի, իրեն դժոխք է ճանապարհելու օտարերկրացին՝ բրիտանացին: Բրիտանացին երկրիս գլխավոր հրեշին կճանապարհի դժոխք: Այո, անգլիացին է ճանապարհելու, ցավոք սրտի, որպեսզի հայի ձեռքը չընկնի: Ինձ թվում է, որ ինքը դա կանխազգում է, դրա համար է իրեն պատերով տալիս: Այն, որ եկեղեցին դուրս է եկել, նշանակում է՝ իրենց կարգավիճակը շատ վատ է»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետեւյալը. «Եկեղեցականները Կեսարիայում օծվում էին, գալիս էին Հայաստանում դառնում ազդեցության գործակալ: Այդ ազդեցության գործակալի հարցը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 2-3 ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու:
Սա այն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու: Ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Հայաստանի պետությունը չի սպանվելու՝ ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ