ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ՀԱԿ-ն աջակցո՞ւմ է այս շարժմանը, թե՞ ոչ: «Իրենք արդեն այս կամ այն կերպով շարժման հետ են, մեջ են, հիմա զուտ, այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ, մտահոգություններ, գաղափարների առաջարկներ ունեն, մենք կքննարկենք․․․ այն գաղափարները, որոնք իրենք հրապարակային հայտնել են, մենք էլ ունեցել ենք առաջարկներ, գաղափարներ, հիմա իրենք խորհրդով էլ կքննեն»,- ասել էր սրբազանը:
Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ-ականները, այդ թվում՝ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ասել են, որ ողջունում են շարժումը, բայց իրենց համար պետք է հստակ լինի, թե ով է Նիկոլին փոխարինողը, եւ պետության զարգացումը, անվտանգությունը որ համակարգերի հետ է նա պատկերացնում։ Անգամ եթե հոգեւորականն է դառնալու պետության ղեկավար, ապա պետք է հստակ նախանշի, թե ինչ ծրագիր ունի` դեմոկրատ է, լիբերալ, պահպանողական: Նաեւ՝ Խաղաղության պայմանագրին ինչ այլընտրանք է առաջարկում։
Սրբազանն ի պատասխան ասել է, որ այդ հարցերի պատասխաններն էլ շուտով կհնչեցնի՝ թերեւս ակնարկելով կիրակի օրվա ամփոփիչ հանրահավաքը: Եվ ՀԱԿ-ի անդամները որոշել են միանշանակ դիրքորոշում չհայտնել սրբազանի թեկնածության վերաբերյալ եւ ակնարկել են, որ դա կանեն միայն այդ հստակեցումներից հետո։ Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցած ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկ չմեկնաբանեց մեր տեղեկությունները, ասաց միայն, որ շարժումը, բնականաբար, իրենց համար ընդունելի է․ «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի, բայց կան մի շարք հարցեր, ուստի մենք ասել ենք, որ կհետեւենք զարգացումներին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ