Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Փաշինյան- Բլինքեն- Ֆոն դեր Լայեն հանդիպումը ձախողու՞մ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ. Զուրաբյան

1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքոում Արեւմուտքից ստացել է 10 անգամ ավելի մեծ աջակցություն քան այն, ինչ Արեւմուտքը առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում(2021 թվականից ի վեր): Հիմա սա ձախողու՞մ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է: Այս մասին ֆեյսբուքյան է իր էջում գրել է ՀԱԿ կուսակցության համակարգող Լևոն Զուրաբյանը:

«ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԼԻՆՔԵՆ-ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ ՀԱՆԴԻՊՈւՄԸ ՁԱԽՈՂՈւՄ Է՞Ր, ԹԵ՞ «ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ» (ԽՈՍԵՆՔ ԹՎԵՐՈՎ)

2021 թվականի հուլիսի 9-ին Եւրոպական Միությունը հայտարարել էր, որ պատրաստ է առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €2.6 միլիարդ եւրոյի ($3.1 միլիարդ դոլարի) ծավալի օգնություն:

Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ պարզվեց, որ այդ որոշումից երեք տարի անց Եւրոպական Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին խոստանում են չորս տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել €270 միլիոն եւ $65 միլիոն համապատասխանաբար, այսինքն ընդհանուր` մոտավորապես $360 միլիոնի օգնություն:

Հետեւաբար, ոչ միայն չեն կատարել նախկինում տրված խոստումները, այլ դեռ մի բան էլ խոստման չափը կրճատել են 10 անգամից ավելի:

Հարցը ավելի հետաքրքիր բնույթ է ստանում Փաշինյանի թիմի եւ նրա «արեւմտամետ» սատարողների այն պնդման լույսի ներքո, համաձայն որի 1991 թվականից ի վեր Հայաստանը «սխալ կողմնորոշում» է որդեգրել եւ այդ պատճառով չի ստացել Արեւմուտքի կողմից պատշաճ աջակցություն:

Բան այն է, որ Հայաստանը իննսունականներին, Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում, ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից որպես ուղիղ կառավարական օգնություն եւ միջնորդավորված՝ Համաշխարհային Բանկի միջոցով. 1992-ին՝ $75 միլիոն եւ $22 միլիոն համապատասխանաբար, 1993-ին` $172 միլիոն եւ $110 միլիոն, 1994-ին`$160 միլիոն եւ $191 միլիոն, 1995-ին` $115 միլիոն եւ $217 միլիոն, 1996-ին` $135 միլիոն եւ $292 միլիոն, 1997-ին` $99 միլիոն եւ $166 միլիոն, ինչը, գումարած Եւրոպական Միության կողմից TACIS ծրագրով ստացած €49 միլիոն օգնությանն, ընդհանուր գումարով կազմում է $1.8 միլարդ:

Իննսունականներին Հայաստանին տրված օգնությունը 2024 թվականին հնչեցված խոստման հետ համեմատելու համար պետք է հաշվի առնել, որ 1993-1997 թվականների ամերիկյան դոլարի հզորությունը հավասար էր այսօրվա 2 ամերիկյան դոլարի: Այսինքն, եթե անգամ ազդարարված խոստումներն իրականանան, Արումուտքը գալիք չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի իննսունականների էկվիվալենտով` $180 միլիոն դոլարի համարժեք օգնություն:

Ի՞նչ է ստացվում: 1991-ին «սխալ կողմնորոշում» որդեգրած (իրականում` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարող) Հայաստանը հինգ տարվա ընթացքոում Արեւմուտքից ստացել է 10 անգամ ավելի մեծ աջակցություն քան այն, ինչ Արեւմուտքը առայժմ դեռ միայն խոստանում է տալ ութ տարվա ընթացքում(2021 թվականից ի վեր): Հիմա սա ձախողու՞մ է մեզ համար, թե՞ աննախապեպ, պատմական շրջադարձ: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, սա քննադատություն չէ Արեումուտքի նկատմամբ: Արեւմուտքն անում է այն, ինչ կարող է եւ նպատակահարմար է գտնում: Մենք ուղղակի պետք է շատ սթափ գնահատենք Արեւմուտքի կարողությունները եւ պատրաստակամությունը մեզ օգնելու:

Սա քննադատություն է փաշինյանական իշխանության եւ նրան ինքնամոռաց սատարող «սուտի արեւմտամետների» նկատմամբ, որոնք մեր ժողովրդին խաբում են սեփական ձախողումները քողարկելու եւ բացառապես անձնական օգուտներ քաղելու նպատակով եւ պայծառ ապագայի ոսկե սարեր խոստանում դեպի Արեւմուտք «պատմական շրջարձի» դեպքում:

Եւ սա միակ ճիշտ քաղաքական մոտեցումն է. մենք ե´ւ ռուսների, ե´ւ Արեւմուտքի Հայաստանի հանդեպ արած-չարածների համար պետք է մեղադրենք միայն մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես դա արվում էր իննսունականերին: Դա միակ ռացիոնալ մոտեցումն է, որն անցյալում հաջողություն էր ապահովում, քանի որ իշխանության համար կեղծ արդարացման որեւէ հնարավորություն չէր թողնում եւ հիմա էլ չպիտի թողնի» :