Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Հնարավոր չէ անվտանգությունը խաթարելու հաշվին սահմանների որոշում իրականացնել․ Արման Թաթոյան

Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Գոյություն ունի սահմանների որոշման միջազգային գործընթաց։ Սահմանների որոշումը, որն այլ կերպ կոչվում է դելիմիտացիա եւ դեմարկացիա, ունի հստակ կանոններ, եւ դրանք պահպանելու դեպքում է որ կարող է ընդունելի լինել, դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Նախ կարեւոր է, որ բոլոր հարցերը քննարկվեն, ոչ թե հիմնվելով միակողմանի սպառնալիքների վրա կամ պատերազմի սպառնալիքի ներքո, այլ որ լինեն հստակ քննարկումներ երկու կողմերի միջեւ եւ հաստատված խաղաղ գործընթաց լինի։ Հաճախ մատնանշվում են ինչ-որ քարտեզներ, մեխանիկական մոտեցումներ են ցուցաբերվում՝ այս թվի կամ այն թվի քարտեզի առնչությամբ, Խորհրդային միության այս կամ այն ժամանակահատվածի քարտեզ է բերվում․ ամենից զատ կարեւոր է հասկանալ, թե ինչ փաստաթղթեր ունենք, իսկ այդ քարտեզներից բացի բազմաթիվ այլ փաստաթղթեր կան՝ անտառներին վերաբերող, ջրային ռեսուրսներին, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ։ Անհրաժեշտ է գնահատել մարդկանց իրավունքներին վերաբերող հարցերը, անվտանգությանն առնչվող խնդիրները, սեփականության իրավունքի հետ կապված հարցերը, եւ առհասարակ այն իրավիճակը, թե ինչպիսին է հիմա մարդկանց բնականոն կյանքն այնտեղ, եւ ինչ է լինելու այդ պրոցեսի արդյունքում, որովհետեւ եթե հանկարծ սահմանների որոշման արդյունքում որեւէ կերպ խաթարվում է մարդկանց բնականոն կյանքը, ապա այդ ամբողջ պրոցեսը դառնում է անընդունելի եւ անօրինական, միջազգային տեսանկյունից դա ապալեգիտիմ է․ այսինքն՝ չունի որեւէ արժեք»,- նշեց Թաթոյանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ գործընթացում եւս մի վտանգավոր գործընթաց էլ է տեղի ունենում, չի քննարկվում անվտանգությունը մարդու տեսանկյունից․

«Ի վերջո անվտանգությունը մարդու համար է, այո, անվտանգությունը երկրի համար է, հայրենիքը պաշտպանելու համար է, բայց դա նաեւ մարդու համար է, որ մարդն ապրի իր երկրում լիարժեք ու անվտանգ։ Սահմանների որոշումը ինքնին պետք է լինի նաեւ երաշխիք մարդու պաշտպանության համար, բայց եթե դրա արդյունքում առավել վտանգվում է մարդու կյանքը, ապա այդտեղ գոյություն չունի դելիմիտացիա։ Ստացվում է, որ դրա արդյունքում մենք ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում ենք մեր գյուղերին, մենք վտանգում ենք բնակիչների կողմից տնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունը, վտանգում ենք նրանց կյանքն ու առողջությունը, մեր գյուղերը դնում ենք թիրախի տակ»։

Նա շեշտեց, որ հնարավոր չէ անվտանգությունն ավերելու, խաթարելու հաշվին իրականացնել սահմանների որոշում․ «Բնության մեջ գոյություն չունի նման բան։ Երկրներ կան, որ տասնյակ տարիներ իրար հետ որոշված սահման չունեն։ Այսինքն՝ դա այնքան բարդ գործընթաց է։ Օրինակ՝ Վրաստանի հետ Հայաստանի սահմանը, այնտեղ դելիմիտացված սահման չունենք, բայց հաշվի առնելով հարաբերություններն ու պայմանավորվածությունները, կան որոշակի որոշումներ, իրավիճակ, որը պահպանվում է։ Պատկերացրեք, որ այս կերպ իբր ապահովում ենք սահմանների դելիմիտացիան, եւ մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում, որոնք կապված են լինում Ադրբեջանի հետ, օրինակ՝ կենդանիներն են կորում, հատկապես նման դեպքեր Սյունիքի մարզում են տեղի ունենում, շատ դեպքերում ադրբեջանցի զինծառայողները գալիս ու գողանում, տանում են։ Էլ չեմ ասում նրանց կրակոցների մասին։ Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի հետ իրավական մեխանիզմներով խոսել չի լինում։ Այսինքն՝ եթե հարց լինի, ապա նրանց կողմից խախտումների դեպքում մեր բնակիչների նկատմամբ, ինչպե՞ս ենք ակնկալելու քննություն, հնարավոր չէ, նրանք չեն քննելու դա»։

Անդրադառնալով մեր երկրի համար Տավուշի ռազմավարական նշանակությանը՝ Թաթոյանն ասաց, որ այդ 4 բնակավայրերի հանձնման դեպքում ունենալու ենք անվտանգության խնդիրներ ոչ միայն առանձին բնակիչների, այլ նաեւ ռազմավարական առումով․

«Ռազմավարական օբյեկտներ անցնելու են կամ ադրբեջանական վերահսկողության ներքո, կամ թիրախավորվելու են։ Խոսքս վերաբերում է առաջնահերթ օրինակ՝ միջպետական ճանապարհը, որը կապում է Վրաստանը Հայաստանին, այդ ճանապարհի առանձին տեղեր դառնալու է պարզապես անօգտագործելի, իհարկե կան նաեւ հատվածներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել, բայց դրանք մեծ մեքենաների համար չեն։ Ավելին, մենք ունենալով հիմքեր այս հարցերն այս տեսանկյունից բարձրացնելու, ինքներս մեզ զրկանքներ ենք պատճառում՝ այս փաստարկներն առաջ տանելու փոխարեն։ Մենք նաեւ ունենք այնտեղ գազատար, որը էլի վտանգվելու է։ Վերջերս տեղեկություն հրապարակվեց, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակել Տավուշի Կոթի գյուղում, այնտեղ էլ Ադրբեջանը պարբերաբար կրակում է, մարդկանց էին անհագստություն պատճառում, հիմա պատկերացրեք, եթե նրանց առավել ենք մոտեցենում մեր սահմաններին։ Տավուշի ուղղությամբ 2020 թվականի հուլիսին Ադրբեջանի զինված ագրեսիայի ժամանակ երբ մենք մեկնեցինք Տավուշ՝ փաստահավաք աշխատանքներ անելու, Բերդ տանող ճանապարհահատվածն արդեն փակ էր, ոստիկաններն այն փակել էին, որովհետեւ Ադրբեջանը կրակում էր։ Եվ դա էլ այն պայմաններում, երբ դեռ իրենք հեռու էին, իսկ հիմա պատկերացրեք, որ իրենց մոտեցնենք»։

Թաթոյանն ասաց, որ հանձնելու դեպքում Ադրբեջանը շատ նպաստավոր դիրքերում է հայտնվելու Հայաստանի նկատմամբ․ «Տավուշի այդ փոքր գյուղերը իսկապե՞ս պետք են Ադրբեջանին, եւ նա դրա համար պատերազմո՞վ է սպառնում։ Ադրբեջանին այս գնով դրանք որպես տարածք պետք չեն, որովհետեւ գյուղերը իրենց չափով այնքան փոքր են, որ պատերազմով սպառնալ այդ գյուղերի համար պետք չէ։ Սրանք նրան անհրաժեշտ են, որպեսզի իրականացնի անվտանգության առումով ռազմավարական թիրախի տակ վերցնի Տավուշի մարզի մեր բնակավայրերը, ավելին՝ խաթարի Հայաստանի անվտանգությունը»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից բնակչությանը պատերազմով վախեցնելուն՝ Թաթոյանն արձագանքեց․

«Ես չգիտեմ՝ ինչով են այդ մարդիկ մտածում, որ սեփական ժողովրդի անվտանգությունը խաթարող հայտարարություններ են անում։ Այս հայտարարությունները նոր չեն, 2021-ից էին ասում, պարզպես մի քանի անգամ փորձեցին այդ մասին ասել, հետո հասկացան, որ դա մեծ խնդիր է առաջացնում։ Ոչ մեկ չի հարցնում՝ բա մեր Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի տարածքներում բա ի՞նչ է տեղի ունենալու։ Այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերը հեռանալո՞ւ են։ Նրանք այդ տարածքներում հիմնվել են, էլ ենթակառուցվածքներ, բունկերներ, բետոնե ճանապարհներ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, դրանից զատ նա ներկա է Հայաստանի քաղաքների, գյուղերի հարեւանությամբ, ճանապարհներին, որով ամբողջությամբ խաթարել ու ավերել է մեր անվտանգության համակարգը, լրջորեն վտանգել է իրար հետ գյուղերի կապը։ Օրինակ՝ Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այդ հատվածը իրենք եկել ու դիրքավորվել են, հետագայում արգելափակեցին այդ ճանապարհը, Հայաստանը ստիպված դրեց այլընտրանքային ճանապարհը։ Ստացվում է, որ ադրբեջանական զինծառայողը նման մեր տարածքներում, ու մենք զուգահեռ գնում ենք խաղաղության փաստաթուղթ ստորագրելու, բայց նրանց մնում են մեր տարածքներում։ Մեր գյուղացիները զրկված լինելով իրենց ընտանիքը պահելուց, հող մշակելուց, եկամուտներից, երեխան սովորի ադրբեջանական դիրքերի հարեւանությամբ։ Եթե ես գիտեմ, որ նման բան կա, էլ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, որ նրանք ամեն պահ կարող են իրենց հանցանքները գործել։ Խաղաղությունը ենթադրում է նրանց հեռացում այդտեղից»։