ՀՌՀ-ն ի՞նչ ոգևորիչ աշխատանք է արել, որ նախագահի ու անդամների աշխատավարձերը դարձնում ենք 600.000-866 000 դրամ. Գեղամ Նազարյան
ՀՀ կառավարությունն առաջարկում է հավասարեցնել ՀՌՀ-ի ու ԿԸՀ անդամների աշխատավարձերը, որի արդյունքում ՀՌՀ նախագահն ու անդամները եւս կստանան մինչեւ 866.000 դրամ աշխատավարձ:
Նախագիծն այսօր քննարկվել է ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստու, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: Ըստ նրա` առաջարկվող աշխատավարձով նախատեսվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է ՀՌՀ և ԿԸՀ նախագահների աշխատավարձերի ավելացում` 14 գործակցով, իսկ անդամներինը` 10 գործակցով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչ կապ ունեն այս հանձնաժողովները միմյանց հետ, որ խնդիր է տրվում նրանց աշխատավարձերը համապատասխանեցնել։ «Մյուս կողմից էլ՝ հետաքրքիր է, ի՞նչ դրական ոգևորիչ աշխատանք են արել, որ խնդիր է տրվել նրանց աշխատավարձերը բարձրացնել։ Միաժամանակ, արդեն այն աստիճան ենք հարստացել ու բոլոր խնդիրները լուծել, որ 38 մլն դրամը հաշվում ենք չնչի փող , ասում ենք՝ բյուջեի վրա «ընդամենը» 38 մլն դրամ է ավելանում»։
«Դրույքաչափի գործակիցները բազմապատկելով կստանանք, որ նախագահի մաքուր աշխատավարձը կկազմի 866 880 դրամ, իսկ անդամինը` 602 000 դրամ։ Սա շատ է, թե քիչ, այլ հարց է, բայց մենք գործառույթն ենք գնահատում։ ինչ վերաբերում է բյուջեի բեռին՝ մենք անիմաստ չենք ծանրաբեռնում, գործ ունենք օրենքի սկզբունքների հետ և արդարացիությունը համակարգում պահպանելու հետ»,- ասաց Քալաշյանը։
Հանձնաժողովը 5 կողմ և 1 դեմ ձայներով հավանություն տվեց նախագծին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել