Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան

ՔՊ-ական չինովնիկների կողմից ստեղծած խնդիրներին կարծես թե վերջ չկա։ Նրանց հակապետական քայլերն օրեցօր դառնում են ավելի ու ավելի ցինիկ և կործանարար։ Այս մասին գրել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Տեղավորվելով իրենց համար ջերմ և հարմարավետ աշխարհում, ապազգային պաշտոնյաներն սկսեցին շատ արագ մոռանալ, թե ում շնորհիվ են հայտնվել իշխանության ղեկին։ Անտեսելով մեր քաղաքացիների մոտ կուտակված բազմաթիվ խնդիրները՝ գործող իշխանությունները զբաղված են միայն սեփական և թշնամու շահերը սպասարկելու գործընթացով։

Իշխանության ուղղահայացը, որը հարմարեցվեց հատուկ վարչապետի աթոռը զավթած անձի համար՝ պետությունը հեշտ կառավարելու համար, կամաց-կամաց դադարում է աշխատել։ Պատճառներից մեկը ՔՊ-ական խմբակին հավատարիմ չինովնիկական ապարատի կրկնապատկումն է, ովքեր շատ հաճախ են սկսել հայտնվել կոռուպցիոն սկանդալների մեջ և պաշտոնն օգտագործում են միայն ու միայն անձնական հարստացման համար։

Որտեղի՞ց են գալիս բողոքները և ինչի՞ հետ են դրանք կապված:

Դրանք առաջին հերթին գալիս են մարզերից։ Եվ դրանք կապված են ՔՊ-ականների հակապետական քաղաքականության հետ, առաջին հերթին, և երկրորդ ՝ տեղական անսկզբունք, սեփական ես-ը վաճառած չինովնիկների՝ բնակչության խնդիրներով զբաղվելու անկարողությամբ կամ չցանկանալու հետ։

Կամ ավելի ճիշտ ՝ խնդիրները ուժային ճանապարհով լուծելու ցանկությամբ։

Քրեական գործ հարուցել, հալածանքի ենթարկել, դատի տալ քաղաքացիներին, բայց միայն չլուծել առաջացած խնդիրները։ Այստեղ ամենակարևորը մեր պետության անվտանգային, ինչպես նաև որակյալ բուժսպասարկման, տնտեսական, գործազրկության խնդիրներն են։

Առանձին խնդիր է ՀՀ-ի դատական համակարգը: Գրեթե չեն մնացել Հայաստանում քաղաքացիներ, ովքեր իրենց վրա չեն զգացել դատավորների անգործությունը կամ ոչ օրինական գործողությունները` հաճախ ուժային կառույցների, նախարարների և այլ չինովնիկների ճնշման պատճառով: Այս ամենը խարխլեց վստահությունն ընդհանուր առմամբ դատական իշխանության նկատմամբ:

Պետք է հատուկ խոսք ասել նաև մարզերում արտագաղթի և գործազրկության մասին. Երևանում բացված յուրաքանչյուր աշխատատեղի դիմաց մարզերում փակվում են շատ ու շատ աշխատատեղեր։ Միևնույն ժամանակ, նախաթոշակառուները հայտնվել են սարսափելի իրավիճակում և լրացուցիչ ճնշում են գործադրում աշխատաշուկայի վրա։ Բարձրագույն կրթություն ունեցող կամ նույնիսկ միջին մասնագիտական ունեցող երիտասարդները գործնականում հնարավորություն չունեն աշխատանք գտնել մարզերում:

Փոքր բիզնեսը, որը կերակրում էր շատ ընտանիքներ, սկսեց զանգվածաբար փլուզվել։ Մարզային և համայնքային անդեմ չինովնիկները մեծ ջանքեր են գործադրում արագ հարստանալու, շուկաները վերաբաշխելու, ուրիշների ունեցվածքը խլելու համար՝ կոռուպցիոն սխեմաների մշակման միջոցով։

Իսկ ուժայինները դեռ շարունակում են ծառայել իշխանությանը. Բայց սա ավելի շատ ժամանակավոր բնույթ է կրում:

Նրանցից շատերը նույնքան անհանգիստ են մեր երկրի առաջ ծառացած խնդիրներով, որքան հասարակ քաղաքացիները։ Հասարակության մեջ խորացած պառակտումը նրանց տներով ու ընտանիքներով էլ է անցնում:

Եվ հետո՝ ում պաշտպանել՝ ընտանիքի՞ն, թե՞ իշխանությունը

զավթած բախտախնդիրներին․․․

Վերջին շրջանում ազգային շահերին հակասող փաշինյանական իշխանությունը կարծես ինքն է ճոճում նավակը` միտումնավոր սրելով առճակատումը ժողովրդի հետ։

Դա երբեք ոչ մի լավ բանով չի ավարտվել։

Ի վերջո, նրանցից ոչ մեկին հավաքական պատասխանատվությունից չի հաջողվելու փախչել։

Այն «Դամոկլյան սրի» պես կախված է յուրաքանչյուր հայրենավաճառի վրա, և բոլորը վաղ թե ուշ ստիպված կլինեն պատասխան տալ իրենց դավաճանության և գործած հանցանքների համար՝ ամբողջ երկրի և ապագայի առջև:

Մենք ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․»,- գրել է նա: