Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Հայաստանի մի շարք դիվանագետների հայտարարությունը

Հայաստանի համար ստեղծված անվտանգային և գոյութենական աննախադեպ վտանգներն ու աշխարհաքաղաքական աճող լարվածության ֆոնին օրվա իշխանությունների վարած հակապետական և հակազգային արտաքին քաղաքականությունը մեզ պարտադրում են հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։

Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ծանրագույն հանգրվանում։ Մեզ հասցրել են մի վիճակի, երբ մենք կարող ենք կորցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։

Ակնհայտ է, որ գործող իշխանության որդեգրած պարտվողական և միակողմանի զիջումներով լի այսպես կոչված խաղաղության օրակարգը տապալվել է՝ տուրք տալով ադրբեջանա-թուրքական տանդեմի սպառնալիքներին ու ճնշումներին։

Արցախի հանձնումից հետո, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու գերնպատակով, ներկայիս վարչախումբը գնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքները միակողմանի զիջելու ճանապարհով։

Հենց այս իշխանությունների արկածախնդիր ու մանիպուլյատիվ քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել վտանգավոր, ծանրագույն նոր կորուստներով հղի իրավիճակում։ Այս գահավիժող ընթացքը պետք է օր առաջ ամեն գնով կանգնեցնել, այլապես երկիրը կվերածվի ռազմական մի նոր թատերաբեմի, աշխարհաքաղաքական տարբեր բևեռների բախման մի նոր կիզակետի, որտեղ պարտվելու են Հայաստանը և հայ ժողովուրդը։

Սա չար գուշակություն չէ, այլ՝ սթափ, առանց ավելորդ հուզականության, իրատեսական և մասնագիտական վերլուծություն։ Այսօր հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը լոկ բնակավայրեր չեն։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը նույն Երևանն են, Գյումրին ու Վանաձորը, Սիսիանը, Կապանն ու Աշտարակը։ Տավուշը Հայաստանի անվտանգության ամենաամուր դարպասն է, մեր արժանապատվության խարիսխը և համբերության սահմանը։ Ներկայիս իշխանությունները, հանդիսանալով ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի հիմնական պատասխանատուն, ունակ չեն փոխել առանց այն էլ ֆիկտիվ բնույթ կրող բանակցային գործընթացի տրամաբանությունը կամ առաջարկել իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել զիջումների անվերջ շղթան։ Ավելին, իշխանությունն ինքը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով՝ փորձելով հասարակության լայն շրջանակներին համոզել այլընտրանքի բացակայության մեջ՝ այսպիսով ուղղակիորեն սպասարկելով ադրբեջանա-թուրքական տանդեմի օրակարգը։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար՝ անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

Արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը կամ որևէ այլ հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ չեզոքացնելու համար ադրբեջանա-թուրքական անհագ նկրտումները
Աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը և դիրքավորումները
Իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու և իրական խաղաղության հաստատման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, առկա և իրավիճակային դաշնակիցներին, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցներին փոխադարձ շահագրգռվածության հենքի վրա դրդել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից շանտաժի և սպառնալիքի քաղաքականությունը կասեցնելու և նոր տրամաբանությամբ բանակցային համապատախան միջավայր ձևավորելու համար՝ այդ ուղղությամբ կիրառելով դիվանագիտական ողջ գործիքակազմը
Հաշվի առնելով ներկայիս համազգային ճգնաժամն, անհրաժեշտ է համայն հայության ներուժի համախմբումը և ներհանրային հաշտեցումը՝ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման առաջնային օրակարգի շուրջ։
Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումները կյանքի կոչելու նպատակով, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի որակապես նոր իշխանությունների, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆ - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԱՇՈՏ ՂՈւԼՅԱՆ - Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ԱՎԵՏ ԱԴՈՆՑ - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉՅԱՆ -ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՌՈւԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՖԱԴԵՅ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ -ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԱՐՄԵՆ ԳԻՉՅԱՆ - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ

ԱՐՏԱԿ ԲՇՏԻԿՅԱՆ - ՀՀ պաշտպանության նախարարի նախկին

խորհրդական