Մեծ փողի հոտ են առել եւ ամեն գնով ուզում են պղծել մեր հոգևոր տաճարները․ Զուրաբյանը՝ Կոնսերվատորիան օպտիմալացնելու մասին
Էս խունվեյբինների իշխանության մտադրությունը կոնսերվատորիան դուրս հանելու պատմական շենքից, որի պատերն անգամ տասնյակ տարիներ շարունակ ներծծել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոնստանտին Սարաջեւի, Ավետ Տերտերյանի, Գոհար Գասպարյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի երաժշտական ստեղծագործության նվիրական հնչյունները, ցույց է տալիս, որ սրանք սրբություն չունեցող անարմատ եւ անառանցք սինլքորների ոհմակ են, որոնք պատկերացում չունեն անգամ, թե ինչ է մշակույթը, հոգեւոր ժառանգությունը եւ հայ երաժշտական դպրոցի ավանդույթի շարունակականությունը, որի պահապանն են հենց այդ կոնսերվատորիայի դահլիճները եւ լսարանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան օպտիմալացնելու կառավարության որոշմանը։
«Ընդամենը մեծ փողի հոտ են առել եւ ամեն գնով ուզում են, Վանոյի ասած, իրենց կովի սմբակներով պղծել մեր հոգեւոր տաճարները: Նույն ճակատագիրը նախատեսել են նաեւ Գեղարվեստական ակադեմիայի եւ այլ մշակութային եւ կրթական հաստատությունների համար։
Սա` ամեն ինչ նույն «սեփական զրոյական կետից սկսելու» նիկոլական մարմաջն է, ում համար ամեն արժեք, պատմությունն ու մշակույթը սկսում են իր իշխանության գալու պահից:
«Մշակութային հեղափոխության» այս զրոների, այս անանցյալ խունվեյբինների դեմը պետք է առնել»,- գրել է Զուրաբյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին