Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի տեղի ունեցած նիստում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակում 9 կազմակերպություն եւ 26 մասնավոր անձ է ավելացրել, որոնց ակտիվները պետք է սառեցվեն: Նիստից հետո այս մասին պաշտոնապես հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային խնդիրը դարձել է մինչեւ հիմա աննախընթաց կարեւոր եւ մոտեցող սպառնալիք: Բացարձակապես անընդունելի է, որ Հյուսիսային Կորեան արհամարհում է միջազգային հանրության զգուշացումները եւ սադրիչ գործողությունները շարունակում է»,- հայտարարել է Սուգան:
Նա նշել է, որ առաջընթաց չկա նաեւ Ճապոնիայի համար կարեւորագույն խնդրի՝ Հյուսիսային Կորեայում պահվող Ճապոնիայի քաղաքացիներին ազատելու խնդրի լուծման հարցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ