Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հարաբերություններում «արտակարգ դրությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերություններում «արտակարգ դրությունը» երկարաձգել է՝ 1979 թվականին Թեհրանում ամերիկյան պատանդների հետ կապված ճգնաժամից հետո: Համապատասխան ծանուցումն ուղարկվել է Կոնգրես:
Նախորդ նախագահները պարբերաբար երկարաձգել են «արտակարգ դրությունը», որն ավարտվում է նոյեմբերի 14-ին: Սակայն Թրամփի որոշումն ընդգծում է իր վարչակազմի եւ Իրանի հարաբերությունների լարվածությունը, գրում է Washington Times- ը:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն կարգավորվել, եւ Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի համաձայնագրերի իրականացման գործընթացը շարունակվում է», - պաշտոնական ծանուցագրում գրել է Թրամփը:
Խոսքը ԱՄՆ եւ Իրանի միջեւ այսպես կոչված ալժիրյան համաձայնագրերի մասին է, որոնք 1979 թվականին իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանում մեկ տարուց ավել պատանդ վերցված ամերիկացի դիվանագետների ազատմանն են հանգեցրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ