Տարբեր թմրանյութեր, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում խուզարկությունների արդյունքները հունվարին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի ձեռք բերման և շրջանառության դեմ։
Ծառայությունից NEWS.am_ին հայտնում են, որ Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։
Արդյունքում՝ հիմնարկների խցերում, կացարաններում, բնակելի գոտու այլ տարածքներում հայտնաբերվել են ընդհանուր 139,53 գրամ քաշով տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներ, 67 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 62 պարագաներ, 7 wi-fi սարք, 13 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։
Նշված արգելված իրերն ու թմրանյութերին նմանվող զանգվածները հայտնաբերվել են սանհանգույցներից՝ օդափոխման համակարգի խողովակներից, կախովի առաստաղների տակից, ազատազրկված անձանց հագուստներից և նախապես պատրաստված այլ թաքստոցներից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը