Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

ՏԵՂԵԿԱՆՔ № 32՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

07․06․2018թ․, ելույթ Ազգային ժողովում

Խոստում - Մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ ունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։ Գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում. Եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր ժամանակների նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ:

Իրական պատկեր - Մի քանի քրեական գործեր բացվեցին նախկին պաշտոնյաների՝ բանակում չծառայած որդիների մասով, օրինակ՝ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների մասով, սակայն այդ գործերը կարճվեցին՝ հօգուտ հիշյալ պաշտոնյաների։

Բազմաթիվ են փաստերը հետհեղափոխական շրջանում պաշտոն ստացած ՔՊ-ականների, նրանց զավակների՝ բանակից խուսափելու մասով։ Բանակից խուսափած ՔՊ-ականներին Yerevan.Today-ը ծավալուն անդրադարձ է կատարել, որին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Բանակում չեն ծառայել ՔՊ-ական պատգմավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։ Այս մասին անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 8»-ում։

Ի դեպ, բանակից ազատված լինելու աղմկահարույց փաստեր հրապարակվեցին օրերս՝ ՔՊ ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածուի վերաբերյալ։ Մասնավորապես, փետրվարի 7-ին խորհրդարանը քննարկեց ԲԴԽ անդամի պաշտոնում Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը մինչ այս գրել էր, որ ՔՊ առաջադրած վանաձորցի փաստաբանը, որը ծնվել է 1976 թ. 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա և այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որը երկու երեխա ուներ:

Մինչդեռ Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում։ Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել:

Խորհրդարանում այդպես էլ բացատրություն չտրվեց, թե ինչպես է ազատվել զինծառայությունից։ Այնուամենայնիվ, ՔՊ-ականները 69 կողմ ձայնով նրան ընտրեցին։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի խոստումը, կոչը՝ ուղղված զարտուղի ճանապարհով բանակից խուսափածներին, հենց նույն ՔՊ-ն անտեսեց։

 21.11.2018թ․, Հանդիպում՝ գործարարների հետ

Խոստում - Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը

Իրական պատկեր - Մամուլը բազմիցս անդրադարձել է կառավարության տարբեր օղակների շռայլ, հաճախ՝ անարդյունավետ և չարդարացված ծախսերին։

Նշենք միայն ընթացիկ տարեսկզբին արված հրապարակումներից մի քանիսը․

11․01․2024թ․ հրապարակվեց, որ Հանրապետության հրապարակի շատրվանների ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետը ծախսել է 79 մլն դրամ՝ հարկատուների գումարներից։

17․01․2024թ․ հրապարակվեց, որ Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար, չի գործում։ Այն կլառուցվել է 2020 թվականից, շահագործման հանձնվել՝ 2023-ին։ Գրվեց, որ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով։ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, քանի որ Նիկոլ Փաշինյանն էր բացմանը մասնակցելու, և ուժեղացված անվտանգություն էր։ Հիվանդանոցը, սակայն, չի գործում։ Պատճառը հետևյալն է․ «կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։ ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երևանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում»։ Հիվանդանոցը կառուցել են առանց լուրջ հաշվարկների։

17․01․2024թ․ հրապարակվեց, որ «Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառման համար հատկացվել է պետական բյուջեից 11 մլն 60 հազար դրամ, սակայն հիմնկանում մասնակցել են պաշտոնյաների զավակները

17․01․2024թ․, հրապարակվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի հատակը վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։

23․01․2024թ․, հրապարակվեց, որ հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 44 մլն դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։

30․01․2024թ․, հրապարակվեց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ Հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։

30․01․2024թ․, հրապարակվեց, որ Երևանի քաղաքապետարանը շալախ տեսակի ծիրանենիներ է գնել մեկ ծիրանենին 19 500 դրամով, այնինչ շուկայական արժեքը 1500-2000 դրամ է։

31․01․2024թ․ հրապարակվեց, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ին 16 միլիոն 755 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտություն իրականացնելու համար: «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությունը հետազոտություն է իրականացնելու ՀՀ 10 մարզերում և Երևանում՝ նախ՝ շուրջ 1200 քաղաքացիների շրջանում վիճակագրական հարցում իրականացնելով, ապա նաև՝ 12 ֆոկուս խմբերի հետ քննարկումներով:

04․02․2024թ․, քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը լուսանկար հրապարակեց և գրեց, որ Երևանյան լճում տեղադրված հեծանիվի կայանատեղիի համար ծախսվել է ամենաշռայլ հաշվարկներով՝ շուրջ 50.000 դրամի շինանյութ, սակայն դուրս է գրվել 800.000 դրամ:

08․02․2024թ․ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է, որի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը և այլն։

Հարկատուների վճարած գումարների շռայլ ծախսումների մասին անդրադարձել ենք նաև «ՏԵՂԵԿԱՆՔ № 3»-ում։

 27.11.2018թ․, նախընտրական քարոզարշավ Վանաձորում

Խոստում - «Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել:

Իրական պատկեր - «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։

 12․06․2021թ․, Նախընտրական հանրահավաք՝ Գեղարքունիքում

Խոստում - Մենք թույլ չենք տալու, որ դատավորների պաշտոնը ժառանգաբար անցնի հորից որդուն։

Իրական պատկեր – Թեև նախկինում նման դեպքերը ընդամենը մեկ-երկուսն էին, սակայն Նիկոլ Փաշինյանը ելույթը կառուցել էր՝ ստեղծելով տպավորություն, թե համատարած բնույթ է կրում։

Այս խոստումից ամիսներ անց՝ 20․10․2021թ․, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվեց Դավիթ Արղամանյանը։ Նա Մհեր Արղամանյանի որդին է, որը 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:

Դավիթ Արղամանյանը մինչ դատավոր դառնալը 1 ամիս՝ 2016թ․ հուլիս-օգոստոսին, աշխատել էր ոստիկանությունում՝ որպես օպերլիազոր: 2018-19թթ․՝ փաստաբան, հեղափոխությունից հետո՝ 2019-2021թթ․՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական:

Դավիթ Արղամայնաը մինչ դատավոր նշանակվելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր կամ համակիր։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, Արղամանյանը երթի թմբկահարն էր։

Նշենք, որ Դավիթ Արղամանյանը դատավորների գնահատման համակարգում ունի բացասական՝ -2 վարկանիշ։

 

Շարունակելի