Հանրաքվեն կվերածվի՞ անվստահության գործընթացի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրային քննարկումների թեմաների մեջ այս օրերին առաջին տեղերից մեկում նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է: Փորձագետներն ու քաղաքական գործիչները նշում են, որ նա այդպիսով կատարում է Ադրբեջանի պահանջներից մեկը և ցանկություն ունի ի մասնավորի Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի մասին դրույթը: Սակայն օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը գրառում էր արել՝ հիշեցնելով, որ համաձայն Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման, Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի դրույթ։ Այս մասին խոսել էին նաև քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, այլ փորձագետներ, իրավաբաններ:
Ավելին, մասնագետները նշում են, որ Սահմանադրության 203-րդ հոդվածն արգելում է որևէ փոփոխություններ իրականացնել Սահմանադրության 1-3 հոդվածներում: Իհարկե, կան նաև կարծիքներ, որ փաշինյանական իրավաբանները կարող են այս ամենն այնպես մեկնաբանել, որ խոսքը ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին է, ուստի նշյալ դրույթները չեն տարածվում: Ավելին, ըստ տեղեկությունների, այդ հանրաքվեն Փաշինյանը ցանկանում է օգտագործել ոչ միայն Ադրբեջանի պահանջները կատարելու կոնտեքստում, այլև ներքին լեգիտիմության ամրություն ցույց տալու համար:
Բայց մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ այս օրերին նշում էին, որ Փաշինյանի այս հաշվարկները կարող են բացարձակ հակառակ ընթացք ունենալ, այսինքն՝ վերածվել «անվստահության հանրաքվեի» և ազգային ուժերի համախմբման հարթակ դառնալ՝ ընդդեմ ոչ միայն Սահմանադրության, այլև հենց Փաշինյանի, ինչը մեր զրուցակիցներից մեկը գնահատեց որպես պատմական շանս՝ «Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից ազատվելու և երկրի կործանման ընթացքը կանգնեցնելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ