Ես պառկած էի, ուժեղ ձայն լսեցի, մութ էր. 4 հոգով էին ապրում, ամուսինները եւ երկու տղաները. Պատմում է հարեւանը (տեսանյութ)
Ես պառկած էի, ուժեղ ձայն լսեցի, վեր կացա, մութ, մառախուղ էր, ոչինչ չէր երեւում. նոր իմացանք՝ ինչ է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Նոր Արեշի 34 փողոցի բնակիչներից մեկը, որի տունը պայթյունից ամբողջությամբ փլուզված տան կողքի տունն է:
«Ինչ-որ մեկի ձայնն են լսել, հիմա փնտրում են: Տղամարդու ձայն են լսել: Նա մոտ 30 տարեկան է: Ձայնը շատ ուժեղ էր, մեկ կմ հեռավորությունի մարդիկ են գալիս, ասում են՝ ձայնը լսել ենք:
4 հոգով էին ապրում, ամուսինները եւ երկու տղաները: Ամենայն հավանականությամբ, տանը մի տղան է եղել»,-ասաց նա:
Բանկիչը նաեւ նկատեց, որ իրենց տներում այլեւս ապրել հնարավոր չէ, պետք է ամբողջությամբ մի քանի տուն քանդվի, նորից սարքվի:
«Կմնանք ազգականների, բարեկամների տանը: Մնալու տեղ շատ կա»,-ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ պայթյունը դիմացի շենքից է լսել. «Հետո հարեւանները զանգեցին, ասացին՝ մամայիդ տունն ավերվել է»:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։


















































Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով
Տեսախցիկը ֆիքսել է Էրեբունիում հզոր պայթյունի պահը
Փլատակներում մնացած կնոջը ևս դուրս բերեցին. Նա ողջ է
Նոր մանրամասներ՝ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից. Փլատակների տակ 2 կին է. մեկի ձայնը լսելի է
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել. 2 քաղաքացի կա փլատակներում (տեսանյութ)
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին