ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին՝ ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով. Իրանի ԱԳՆ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) մի շարք հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին՝ Իրանի ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության խախտողներին պատժելու նպատակով, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
ԻՀՊԿ-ն երեքշաբթի գիշեր տեղեկացրել է Էրբիլ քաղաքին (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք), ԱՄՆ հյուպատոսության եւ միջազգային օդանավակայանի տարածքին հասցված հարվածների եւ հակաիրանական ահաբեկչական խմբավորման կայանների ոչնչացման մասին։ Դրանից մի քանի օր առաջ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին արաբական տարբեր երկրներում շիական «դիմադրության ճակատին» կոչ էր արել «հարվածներ հասցնել թշնամուն», որտեղ էլ որ նա գտնվի։ Էրբիլի դեմ ուղղված գրոհները կատարվել են ի պատասխան հունվարի 3-ին Քերման քաղաքում (Իրանի հարավ-արեւելք) տեղի ունեցած ահաբեկչության, երբ 89 մարդ զոհվել էր ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի սգո արարողության երթի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին