Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Ղրիմի ռազմական օդանավակայանում ոչնչացրել են ռուսական զորքերի հրամանատարական կետը
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օդաչուները Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում ոչնչացրել են ռուսական զորքերի հրամանատարական կետը, հայտնում է Украинская правда-ն։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հաստատել է հրթիռային հարձակումները Սակիի վրա և այնտեղ վերահսկիչ կետի ոչնչացումը։
«Սակիի օդանավակայան! Բոլոր թիրախները խոցված են! Ցավոք սրտի, մեր ռազմաօդային ուժերը Ղրիմում մնացել են առանց ևս մեկ կառավարման կենտրոնի:
Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր օդաչուներին հիանալի աշխատանքի համար»,- գրել է Օլեշչուկը։
Հունվարի 5-ի երեկոյան հանրային հաշիվները հայտնել են Ղրիմում պայթյունների մասին:
Ավելի ուշ, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հունվարի 6-ի գիշերը Ղրիմի վրայով ռուսական հակաօդային պաշտպանությունը 4 ավիացիոն կառավարվող հրթիռ է խոցել։


















































Լրագրողին դատապարտեցին ազատազրկման, բայց պայմանական
Թուրքիան չի ընդունում Ղրիմի ռուսական կարգավիճակը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին