Համասեռամոլների ընտանիք կազմելն ու երեխաներ որդեգրելը հակասահմանադրական է
Համասեռամոլների ընտանիք կազմելն ու երեխաներ որդեգրելը հակասահմանադրական է, այն չի բխում երեխաների իրավունքների առաջնահերթ պաշտպանությունից: Հանրաքվեով չի հաջողվելու փոխել Սահմանադրության հիշյալ հիմնադրույթները: Նման արձանագրմամբ է հանդես եկել իրավագիության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Մարդու իրավունքները դրոշ դարձրած, իսկ իրականում մարդու վրա թքած վայրի լիբերալիստներին՝ համասեռամոլների ամուսնությունները եկեղեցական կարգով օրհնելու առումով (թերևս՝ հարաբերական և անուղղակի) Հռոմի պապից կորզած խոսքը հանգիստ չի տալիս։ Միայն Էլթոն Ջոնը գրեթե ամենօրյա ռեժիմով մի ողջ թիմով թիրախավորել էր Վատիկանը և սոսկ վերջերս է հանդարտվել՝ դե իբր հաղթել է։
Հաջողությունից գլխապտույտի մեջ ընկածներին թվում է, թե տարաբնույթ թափանցիկ ու ստվերային հնարքներով նույնպիսի հաջողության կհասնեն նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարագայում, ուստի համակարգված գործի են անցել։ Աղանդավորական մի ուղղություն էլ, որն սկիզբ է առել օվկիանոսից այն կողմ, հանկարծ որոշել է դիրքավորվել իբրև ազգային կառույցի կերպարի մեջ և արդեն ելույթ է ունենում ոչ թե իր հոտի, այլ ողջ ազգի անունից։ Այս քարոզիչների երազանքը մեկն է՝ նսեմացնել Ազգային Եկեղեցին և փորձել այն հավասարեցնել մյուս կրոնական կառույցների հետ՝ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։
Բազմիցս եմ նկատել, համասեռամոլների ընտանիք կազմելն ու երեխաներ որդեգրելը հակասահմանադրական է, այն չի բխում ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆԻՑ (37-րդ հոդվածի 2-րդ մաս), ըստ այդմ էլ՝ նույն Սահմանադրությամբ Ազգային Եկեղեցու կարգավիճակ ունեցող Հայ Եկեղեցին (18-րդ հոդված) ղեկավարվում է ինչպես քրիստոնեական արժեքներով, այնպես էլ պետության Հիմնական օրենքով, ուստի հանդարտվեք և մի պղտորեք առանց այդ էլ խոցելի հանրային և ազգային հավաքական ինքնագիտակցությունը։
Հ.Գ. Հանրաքվեով չի հաջողվելու փոխել Սահմանադրության հիշյալ հիմնադրույթները»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին