Պետք է թացը չորից տարբերել և չտրվել էմոցիաներին․ ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Sputnik Արմենիա ռադիոկայանիշուրջ ստեղծված իրավիճակը։
Նա ընդգծեց, որ կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, առանձին անհատների հայտարարություններ, կարող են լինել անձնական գնահատականներ, որոնք չեն նպաստում երկկողմ հարաբերությունների առողջացմանը։ Դիվանագետը, սակայն կարծում է, որ պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ։ Անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքը, որը կարող է լինել հուզական և, հնարավոր` անհավասարակշիռ։
«Դուք ոչ մի օրինակ չեք գտնի, որ Ռուսաստանի նախագահը, նրա մամուլի քարտուղարը թեկուզ ինչ-որ ոչ կոռեկտ, ոչ կառուցողական որակումներ թույլ տված լինեն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվենք դրանով»,- նշել է դիվանագետը։
Կոպիրկինը կարծում է, որ իրականում հեշտ իրավիճակ չէ, զգացմունքները շիկացած են։ Սա իր բացատրությունն ունի. երկու երկրների հարաբերությունները պարզապես միջպետական հարաբերություններ չեն։ Կան որոշակի ակնկալիքներ, կան կարծրատիպեր, փոխգործակցության, եղբայրական կապերի ավանդույթներ։ Այս բոլոր գործոնները չեն կարող չազդել հուզական ֆոնի վրա:
«Կան որոշակի մտահոգություններ, թյուրիմացություններ։ Դա, բնականաբար, վատ է, բայց դա այն բանի հետևանքն է, որ մարդկային բաղադրիչը շատ ուժեղ է արտահայտված հարաբերություններում: Մարդկային գործոնն առավելություն է, բայց երբեմն նման իրավիճակներում կարող է այսպիսի զգացմունքային պոռթկումներ առաջացնել»,-կարծում է դեսպանը։
Այս շատ հակասական իրավիճակում շատ կարևոր է թացը չորից տարբերել։ Պետք չէ անտեսել նաև երկու երկրների հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ մտցնելու փորձերը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին