Եգիպտացի հաղորդավարուհուն բանտարկել են եթերում նախաամուսնական սեռական կյանքը քննարկելու համար
Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն 3 տարվա ազատազրկման են ենթարկել՝ հեռուստանախագծի ընթացքում նախաամուսնական սեռական կյանքը քննարկելու համար: Նրան մեղադրել ու դատապարտել են «հասարակական պատշաճությունը խախտելու» համար, փոխանցում է BBC-ն:
Հեռուստաշոուի ընթացքում հաղորդավարուհի Դոա Սալահը հարց է ուղղել, թե արդյոք հանդիսատեսը դիտարկում է նախաամուսնական սեռական կյանքի հնարավորությունը՝ որպես հղիանալու տարբերակ, եւ ենթադրություն է արել, որ կինը կարող է կարճատեւ ամուսնանություն կնքել, որպեսզի երեխա ունենա: Նա ավելի հեռուն է գնացել և հայտարարել, որ տղամարդուն կարելի է վճարել ամուսնության այդ կարճ ժամկետի համար և նաև խոսել է սպերմայի դոնորի մասին: Այդ շոուից հետո նրան 3 ամսով ազատել են աշխատանքից, իսկ ավելի ուշ մեղադրանք են առաջադրել:
Հաղորդման ղեկավարները այդպիսի գաղափարները եգիպտական կյանքի որակին սպառնացող վտանգ են համարել։

















































