Թրամփը վերստին կոչ է արել Նյու Յորքի ահաբեկչին մահապատժի ենթարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին կոչ է արել Նյու Յորքի ահաբեկչության մեջ մեղադրվողին մահապատժի ենթարկել, որի զոհն է դարձել 8 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-մ:
«Ես կցանկանայի Նյու Յորքի ահաբեկչին Գուանտանամո ուղարկել, սակայն վիճակագրորեն այս գործընթացն ավելի շատ ժամանակ է տեւում, քան դաշնային համակարգով անցնելու դեպքում…Անհրաժեշտ է արագ գործել: Մահապատի՛ժ»,- Twitter-ում նշել է Թրամփը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Նյու Յորքի ահաբեկչության մեջ կասկածվողին պատրաստ է Գուանտանամոյի ռազմական բանտ ուղարկել, որտեղ ԱՄՆ-ն առանց դատի պահում է արտասահմանում բռնած ահաբեկչության մեջ մեղադրվողներին: Այնուհետեւ նա հայտարարել էր, որ մեղադրյալը մահապատժի է արժանի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Մանհեթենում բեռնատարը մի քանի փողոցներում ընթացել է հեծանվային ուղեմասով՝ իր ճանապարհին վթարի ենթարկելով հեծանվորդներին, այնուհետեւ մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ: Ոստիկանները վարորդին վիրավորել են: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 8 մարդ, որոնց թվում՝ Արգենտինայի 5 քաղաքացի, ավելի քան 10-ը վնասվածքներ է ստացել: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն տեղի ունեցածը ահաբեկչություն է բնութագրել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվողին անմեղսունակ է անվանել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը 29-ամյա ուզբեկ Սեյֆուլո Սաիպովն է, որն ԱՄՆ է եկել 2010 թվականին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ