Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջին անգամ որոշել է մուլատ առաջադրվել (տեսանյութ)
Բլոգեր Սամսոն Շոլադեմին պաշտոնապես հայտարարել է 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին՝ «Հանուն առանց կեղծիքի Ռուսաստանի» կարգախոսի ներքո: Այդ մասին հայտնում է «Վզգլյադ»-ը:
Ինչպես գրել է նա Facebook-ում, իր առաջադրումը նա օգտագործում է որպես հարթակ հասարակության, դաշնային իշխանությունների ուշադրությունն Իվանովսկոյե թաղամասի զբոսայգու անօրինական կառուցապատման և մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդիրների վրա գրավելու համար:
«Ես հստակ գնահատում եմ իմ հնարավորությունները և մի կողմից հասկանում եմ, որ ինձ համար շատ բան չկա: Չնայած մյուս կողմից, ինչպես հայտնի է, Ռուսաստանը մեծ հնարավորությունների երկիր է»,- գրել է Շոլադեմին:
Նա նշել է, որ պատրաստ է հանել թեկնածությունը նրա օգտին, ով կկարողանա առավելագույն ուշադրություն գրավել այդ երկու խնդիրների ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտին: Նշենք, որ ընտրություններին թեկնածու առաջադրվելու մտադրության մասին արդեն հայտնել են հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը և լրագող ու իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ