Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը պայքարն է․ Ասպրամ Կրպեյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը վստահ է՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել։
«Արցախի հարցը՝ Հայկական հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ |ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը:
Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքները ու չի վերականգնվել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը:
Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի դեռ արցախահայությունն ամբողջությամբ չի իրացրել իր արտաքին ինքնորոշման իրավունքը:
Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը պայքարն է: Իսկ ազգային ուժերն ունեն մեկ առաջադրանք. հանրությանը պետք է պատրաստենք շատ կարևոր գաղափարագոյաբանական ճակատամարտի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ասպրամ Կրպեյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին