Կարեւորը մենք ենք ու Ամերիկան, իհարկե, նաեւ Ավստրիան
Ես Հայաստանի Հանրապետության տարածքի՝ 29800 քառակուսի կմ լինելու մասին հայտարարություն արեցի, որից հետո Ազգային ժողովի դիմաց բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ։ Սրանից ակնհայտ դարձավ, որ մենք, որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այդքան էլ լավ պատկերացում չունենք։
Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհդարանական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Սա ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների ու ձախողումների, ըստ էության, անկյունաքար։ Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, տարածքային ամբողջականության հետ»,- պնդեց Փաշինյանը։
Տարածքի մասին պատկերացման մասին չէ, իրականում, այս ամենը, այլ աշխարհում, միջազգային հարաբերություններում առկա կառուցվածքի կանոնների մասին պատկերացումների լիակատար բացակայություն:
Սա իրոք լրջագույն խնդիր է, քանի որ հավաքական հայը, չգիտես ինչու, չգիտես ում պարտադրմամբ ստեղծել է երեւակայական մի աշխարհ, գրական գեղարվեստական ստեղծագործություն, որում ապրում է եւ այդ աշխարհը բախվում է իրականին, հայերը տուժում են, պարտվում եւ կորցնում:
Այսուհանդերձ, սա խնդիր է, որի մասին խորհրդարանում կամ կառավարության նիստի ժամանակ մի քանի նախադասությունով քննարկելու հարց չէ:
Top-News.am


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել