Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Քաղաքականություն

Հայկ Մարությանը Արամ Սարգսյանին մեղադրում է ստախոսության եւ ՔՊ-ին միանալու համար

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում, իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կեղծ և զրպարտչական տեղեկություններ է հնչեցրել մեր հասցեին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանը:

«Ցավով ենք արձանագրում, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է այդ առիթը՝ կրկնելու համար իշխանական քարոզիչների կողմից դաշտ նետված թեզերը՝ ակնարկելով, թե մենք «դրսից եկող հանձնարարություններ» ենք կատարում։ Ընդ որում, Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մենք իբր պատրաստ ենք եղել ինչ-որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Սրանք բացարձակ սուտ տեղեկություններ են, որոնք նպատակ ունեն Հայաստանում վարկաբեկել որևէ ընդդիմադիր գործունեություն՝ այն հավասարեցնելով «5-րդ շարասյանն» ու «դրսի ուժերին ծառայությանը»։ Սա, քաղաքական անբարոյականություն լինելուց բացի, առաջին հերթին հակասում է դեմոկրատական, մրցակցային քաղաքական համակարգի մասին պատկերացումներին։

Երևանցիները լավ են հիշում, որ ավագանու ընտրություններից անմիջապես հետո ես հստակ հայտարարեցի, որ չեմ պատրաստվում կոալիցիոն հուշագրեր ստորագրել որևէ ուժի հետ՝ առաջարկելով բոլոր ոչ-իշխանական ուժերին, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությանը՝ առանց նախապայմանների բացառել ՔՊ վերարտադրությունը Երևան քաղաքում։ Մենք մնացինք մեր դիրքերում՝ մեկ քայլ անգամ չնահանջելով մեր սկզբունքներից։

Ի հակառակ դրա, ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք առաջնորդվում արտաքին որևէ «ուժամետ» լինելու տրամաբանությամբ, մեր գլխավոր նպատակն է՝ ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքին հասնելը։ Այդ նպատակին մենք հասնելու ենք մեր հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ սկսելով մեր ծառայությունը Երևան համայնքում։

Կրկին ափսոսանք ենք հայտնում, որ Արցախն ազատագրած սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շնորհիվ քաղաքական կարիերա անող նրա եղբայրը վերածվել է ՔՊ խոսափողի՝ կրկնելով այն նույն քարոզչական հնարքները, որոնք օգտագործում է Արցախի կործանման հարցում առանցքային դերակատարություն ունեցած այս իշխանությունը»,- գրել է նա։