Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Թոփ-լուրեր

Արցախցիների թոշակները որ դադարեցրել եք, բա էդ բյուջեն ի՞նչ է լինելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

«ՀՀ կառավարության որոշումներին ծանոթանալուց ցավոք այնպիսի տպավորություն է, որ մենք խոսում ենք իքս երկրից եկած իգրեկ ազգությամբ փախստականների մասին։ Իրականում խոսքը մի ժողովրդի մասին է, որն այս իրավիճակում հայտնվել է նաեւ այս կառավարության պոպուլիստական, ուտոպիստական քայլերի ու գործողությունների հետեւանքով»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով՝ այսքանից հետո պետք են ոչ ստանդարտ որոշումներ, արագ քայլեր։ «Այսօր չգիտեմ, թե ամեն մեկս քանի զանգ ստացավ արցախցիներից, թե ինչո՞ւ են իրենց թոշակներն ու կենսաթոշակները դադարեցնում վճարել, իրենք կրկնակի՞ են տուժելու, թե՞ եռակի։ Ասում եք՝ մարդկանց կացարաններով ապահովել ենք, իսկ հետաքրքրվո՞ւմ եք, գնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք՝ ինչ կացարաններում են նրանք։ Ես տեսնելով՝ ամաչում եմ, ցավ եմ ապրում, որ ինքս չեմ կարողանում տեղավորել ավելի լավ կացարաններում։

Այդ մարդիկ դրա՞ն էին արժանի, որ այդքան հերոսական դիմադրության ու պայքարից հետո, 9 ամսվա շրջափակումից հետո իրենց զոռով, քերելով, պոկելով իրենց հողից՝ բերեցին այստեղ։ Ես հասկանում եմ, որ կառավարությունը մտադիր է, բնակարանով ապահովել ինչ-որ ծրագրով, որով արցախցիներն իրենք պետք է վճարեն։ Չեք կարծո՞ւմ, որ ամոթ ու անընդունելի է, երբ մենք արցախցիներին առաջարկենք իրենց գրպանից վճարել իրենց բնակարանների համար։ Եվ ինչո՞ւ պետք է արցախցին այսօր ոչ ստանդարտ եւ նորմայից բարձր վարձակալական գներ վճարի իր ընտանիքն այս կամ այն քաղաքում տեղավորելու համար։ Ես ուզում եմ հասկանալ՝ սկզբունքային որոշումը ո՞րն է՝ արցախցին պետք է վճարի՞ բնակարան ձեռք բերելու համար, թե՞ պետությունն իրոք զգում է, որ պարտք է ու պարտավոր է այս խնդիրները լուծել» ,- հարցրեց Գեղամ Նազարյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված 5 հոգանոց ընտանիքն այս պահի դրությամբ ստացել է յուրաքանչյուր անձի համար 100 հազար, այսինքն՝ 500 հազար դրամ։ Դրան գումարած առաջիկա 6 ամսվա համար յուրաքանչյուր անձ ստանալու է 50 հազարական դրամ բնակարանային կարիքները հոգալու համար։ Այսինքն՝ ամիսը 250 հազար դրամ՝ 6 ամսվա ընթացքում 1 մլն 500 հազար դրամ։ Դրան գումարած 5 հոգանոց ընտանիքում առաջիկա երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր անձ կստանա 50 հազարական դրամ՝ հրատապ կարիքները հոգալու համար։ «Այսինքն՝ այս պահի ծրագրերով մենք 5 հոգանոց ընտանիքի օրինակով 2 մլն 500 հազար դրամի աջակցություն ենք տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար։

Եթե ընտանիքն ավելի մեծ է, ավելի մեծ գումար կստանա։ Որեւէ մեկին մենք թոշակից չենք զրկել, բայց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մենք թոշակ կարող ենք տրամադրել մարդկանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այն որոշումը, որի մասին ես հիշատակեցի, որը վաղը կայացվելու է, մարդկանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ/փախստականի կարգավիճակ տալով, այդ թվում՝ նրանց գույքային իրավունքների հետագա հետապնդման եւ պաշտպանության համար կստեղծի իրավական հիմք։ Դրանից հետո նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն՝ դիմելու պարագայում, որից հետո թոշակավորման եւ մնացած հարցերը շատ արագ կլուծվեն»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Դուք ասում եք՝ գնում եք կացարանները տեսնում եք, ամաչում եք, բայց մենք 100 հազար մարդ ենք ընդունել մեկ շաբաթվա ընթացքում։ Եվ այդ կացարաններում հիմա մարդիկ ապրելու անհրաժեշտություն արդեն չունեն, որովհետեւ մենք այս 5 հոգանոց ընտանիքին տվել ենք 500 հազար, գումարած էլի 500 հազար։ Եվ կարծում ենք, որ օբյեկտիվորեն նրանք կարող են ՀՀ-ում բնակարան վարձել։ Չեմ ասում, որ 4 աստղանի հյուրանոցում կբնակվեն, բայց պատշաճ բնակարան կվարձեն»։

Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Այս մարդիկ չեն ասում՝ մեզ գումար տվեք, իրենք հոգով-սրտով փախստականներ չեն, որ լավ կյանքի համար Ստրասբուրգ են գնացել եւ 300 եվրոյի ակնկալիք ունեն։ Այս մարդիկ ուղղակի արժանապատիվ ապրելու պահանջ ունեն։ Իրենք ասում են՝ մենք ուզում ենք հասկանալ՝ Հայաստանում մշտական տուն ունենալու ենք, թե՞ չենք ունենալու։ Պետությունը գիտակցո՞ւմ է, որ ինքը պարտք է այդ մարդկանց եւ պարտավոր է մշտական բնակարանով կամ տնով ապահովել, պետությունը ծրագիր ունի՞ մշակած, թե որ մարզերում է կարելի այդ մարդկանց գայթակղել լավ աշխատանքով, լավ տնով»։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք նույնքան պարտք ենք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տուն չունեն, ովքեր պատշաճ կրթություն չեն ստացել։ Ձեզ թվում է, թե լավ բան եք անում, իրականում վատ բան եք անում։ Դուք մի ստեղծեք հակադրություն, որովհետեւ ՀՀ կառավարությունը նույնպիսի պարտավորություն ունի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամի բնակարանային ծրագիր է իրականացվում, շատ շուտով դա հասանելի կլինի նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։ Ինչ ծրագրեր, որոնք հասանելի են ՀՀ քաղաքացիներին, հասանելի կլինեն նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, առավել եւս, երբ նրանք դիմեն ու ստանան ՀՀ քաղաքացիություն։

Ասում եք՝ այդ մարդիկ հոգով-սրտով փախստական չեն։ Ոչ մեկ էլ հոգով-սրտով փախստական չէ, մարդիկ ինչ-որ քաղաքական հանգամանքների եւ իրավիճակի հետեւանքով են դառնում փախստական։ Հենց առաջին օրից մեր կառավարության եւ իմ դիրքորոշումը եղել է այն, որ մենք այդ մարդկանց չպետք է սեքնդ-հենդ հագուստներ մատակարարենք։ Մենք ասում ենք՝ պետք է գումար վճարենք, իրենք դրա շրջանակներում իրենց կարիքները հոգան։ Որ դուք գնացել եք, այդ կացարանը տեսել եք, որից ամաչում եք, մեր սիրելի հայրենակիցներին ասեք՝ մի մնացեք այլեւս այդ վատ կացարանում, 6 ամսվա ընթացքում կառավարությունը բնակարան վարձելու գումար է տվել։ 100 հազար մարդ ենք ընդունել, այսօր ամբողջ աշխարհը զարմացած է, թե ոնց ենք կարողացել դա անել, դուք ասում եք՝ ամաչում եք կացարանից։ Պետք չէ այդ կացարանում այդ մարդիկ մնան, թող բնակարան վարձեն իրենց հատկացված գումարներով»։