Փորձել է թունավորել ամուսնուն, սպանել է 15 մարդու
Պակիստանի Մուզաֆարղար քաղաքի բնակչուհին, ով դժգոհ է եղել իր ամուսնուց, փորձել է մկնդեղով թունավորել նրան, սակայն թունավորել է 15 մարդու, որոնք մահացել են: Այս մասին հայտնում է Daily Pakistan-ը: Միջադեպը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի, սակայն լայն արձագանք է ստացել հասարակության մեջ միայն այս շաբաթ: Նշվում է, որ հանցագործի անունը Ասյա Բիբի է: Նա 21 տարեկան է, Փենջաբի նահանգի ծնունդ: Ծնողներն ամուսնացրել են նրան մի ամիս առաջ, իր կամքին հակառակ ոմն Ամջադ Լաշարի հետ, այն դեպքում, երբ աղջիկը սիրահարված է եղել Շահիդ անունով այլ երիտասարդի: Ըստ հրապարակման՝ ամուսնու եւ նրա հարազատների հետ երիտասարդ աղջիկը մի քանի անգամ վիճել է, նույնիսկ վերադարձել հորական տուն, սակայն հետ են վերադարձրել ամուսնու տուն եւ որոշել է նման կտրուկ քայլի գնալ: Ի դեպ, ամուսնու սպանությունը Ասյան պլանավորել է Շահիդի եւ նրա քրոջ` Զարինայի հետ միասին: Ասյան մկնդեղը լցրել է կաթի մեջ, որը պետք է խմեր ամուսինը, սակայն սկեսուրը լասի պատրաստելու համար է օգտագործել այդ կաթը եւ արդյունքում թունավորվել է ողջ գերդաստանը: Ոստիկանությունը ձերբակալել է բոլոր կասկածյալներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ