Թուրքիան քրգործ կհարուցի Գերմանիայում ապաստանած թուրք մտավորականների դեմ
Ermenihaber.am-ը գրում է, որ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը պատրաստվում է քրգործ հարուցել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականների դեմ՝ ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեղադրանքով: Այս մասին, ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության, գրում է գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը:
Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում հայտարարված պարետային ժամի և տեղի ունեցած զինված բախումների շրջանակներում գրանցված իրավախախտումների դեմ պայքարող թուրք մտավորականներից 100-ը ներկայումս բնակվում են Գերմանիայում:
Ինչպես հայտնի է ՝ վերոհիշյալ իրադարձությունների ժամանակ 1128 մտավորականներից բաղկացած և «Ակադեմիկոսները հանուն խաղաղության» անունը կրող նախաձեռնության անդամները մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի դեմ պայքարի նպատակով ստորագրահավաք էին կազմակերպել՝ գործելով «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսով:
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայում ապաստանած մտավորականներից 5-ին արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուսների փաստաբանները մոտ ժամանակներս կծանուցվեն իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների մասին:
Աղբյուրի պնդմամբ՝ գերմանական դատարանները, ամենայն հավանականությամբ, կմերժեն թուրք մտավորականներին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջները: Նշվում է, որ եթե Թուրքիան այդ 100 գիտնականի վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարի, ապա նրանց համար վտանգավոր կդառնա ընդհանրապես Գերմանիայի տարածքից դուրս գալը:
Հավելենք, որ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կազմած մեղադրական եզրակացության մեջ թուրք ակադեմիկոսների գործունեությունը որակվել է որպես խաղաղության կեղծ կոչ, որն իրականում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) օգտին բացահայտ պրոպագանդա է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ