Սաակաշվիլիի խորհուրդները Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի շարք ընդարձակ խորհուրդներով, որոնք «թույլ չեն տա Պուտինին ոչնչացնել» Փաշինյանին։ Դրանց թվում է այսպես կոչված «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի» «անհապաղ կնքումը»։
Իր դիմումում, որը հրապարակվել է X-ի միկրոբլոգում, Սաակաշվիլին հավաստիացնում է, որ իրեն «խիստ հուզում է մեր տարածաշրջանի եւ Հայաստանի ճակատագիրը»։
Նրա խոսքով՝ կապված այն բանի հետ, որ Փաշինյանն իշխանության է եկել «գունավոր հեղափոխությամբ», Պուտինը «նրան երբեք դա չի ների»։ «Մանավանդ Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից եւ Հռոմի ստատուտի վավերացումից հետո. նա Ձեր ոխերիմ թշնամին է եւ կտապալի Ձեզ բոլոր առկա հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողություններ հրահրելով»,- նշել է Սաակաշվիլին՝ ավելացնելով, որ Փաշինյանը «շատ քիչ ժամանակ ունի»։ Նա այնուհետեւ ակնարկում է այն, որ Փաշինյանը պետք է պետապարատի «զտում» իրականացնի, որը Կրեմլի «հինգերորդ շարասյունն է»։
«...Վերջին իրադարձությունները Հայաստանի շուրջ մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս։ Որոշ ժամանակ հետո մենք կարող ենք ապրել ինչպես երեք բալթյան երկրները՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հաբերի մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք եւ մի կողմ նետեք ցանկացած տատանում, վա-բանկ գնաք»,- նշել է վրացի քաղաքական գործիչը։
Նա Փաշինյանին կոչ է անում «պահանջել, որ անհապաղ դուրս բերվի ռուսական ռազմակայանը, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացնել»։ «Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտ հայտարարեք եւ անհապաղ ստորագրեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ եւ դրանով իսկ ճանապարհ բացեք հիմնարար փոփոխությունների համար Հայաստանի ներսում եւ արտաքին քաղաքականությունում»,- խորհուրդ է տալիս Սաակաշվիլին՝ հույս հայտնելով, որ «Փաշինյանի անձնական քաջությունն ու քաղաքական համարձակությունը» «թույլ չեն տա Պուտինին ոչնչացնել» թե՛ նրան, թե՛ «կործանել» Հայաստանն ու ողջ տարածաշրջանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար