Բաքվում կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի դեմ դատական ֆարսը
Այսօր Բաքվում կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի դեմ դատական ֆարսը:
Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր այս ամառ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալի աթոռին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դատական նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ Քրեական գործով զեկուցողն է դատավոր Ջամալ Ռամազանովը։ Քրեական գործը քննվելու է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։ Այսօր դատական քննությունը կհայտարարվի բացված, դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար